Tuesday, 30 06 2026
Սմարթֆոնների շուկան կարգի բերելու համար ռիսկի տակ դնել մարդկանց անձնական տվյալները՝ անթույլատրելի է
ԿԸՀ-ն փաստացի համամիտ է ընդդիմության թեզի հետ. երկու լարի վրա են խաղում
Լուրջ լարվածություն Ադրբեջան-Իսրայել հարաբերություններում. Բաքուն կոշտ պահանջով դիմել է Թել-Ավիվին
Իսրաայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը «նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցրե՞լ» է
Երևանում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվել
Չարենցավանի մոտ կայծակից տուժած կամրջի վերականգնման աշխատանքները նոր փուլ են մտնում
Կասեցվել է Մասիսում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
«Երևան» երիտասարդական նվագախումբը հուլիսի 8-ին հանդես կգա համերգով
Երևանի կենտրոնում գործող հրուշակեղենի և հացաբուլկեղենի արտադրամասում հայտնաբերվել են մի շարք խախտումներ
Երիտասարդներն իրենց գաղափարներով և ծրագրերով նպաստում են համայնքային կյանքի բարելավմանը․ Ժաննա Անդրեասյան
ՀՀ ՏԿԵ նախարարությունը հայտարարում է Պետգույքի կոմիտեի նախագահի պաշտոնում թեկնածուների ընտրության մեկնարկի մասին
ՀՀ ԱԳ փոխնախարարը մասնակցել է Դուբրովնիկի ֆորումի «Ուժային կենտրոնների միջև․բազմավեկտոր դիվանագիտության դասերը» խորագրով քննարկմանը
Երևանի Վաղարշյան և Գր․Արծրունի փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՀՀ ԲՏԱ նախարարը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Հունիսի 30-ին Էրեբունիում կկատարվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Էկոնոմիկայի նախարարը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են երկու երկրների առևտրատնտեսական գործակցության զարգացման հնարավորությունները
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն»-ի տնօրենը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական համաժողովին
22:50
ԱԱ-ի ձախողումը հասել է նախագահի մակարդակի․ Լի Չժե Մյոնը ստուգում է հանձնարարել
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
22:30
Մունդիալ-2026. Բրազիլիան լրացուցիչ ժամանակում խփած գոլի շնորհիվ հաղթեց Ճապոնիային
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»

«Հյուսիս-հարավ»-ում մեծ փողեր են լվացվել. ԱԶԲ-ն աչք է փակում, իսկ վարչապետը չի բռնում պատասխանատուների վզակոթից

Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման սկզբից մինչև 2017թ. օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում ծախսվել է շուրջ 150.3 մլն ԱՄՆ դոլար և 23․14 մլն եվրո գումար: Կառուցապատվել է 31 կմ ճանապարհ: Երեկ նման տեղեկություն էր ներկայացրել տրանսպորտի և կապի նախարարությունը: «Ելք» խմբակցության պատգամավորն էլ իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, թե Հայաստանի պատմության մեջ թալանի նման նախադեպ չենք ունեցել: «1 կմ-ի համար ծախսել են մոտ 5.650.000$, կառուցել են 31 կմ ճանապարհ, դեռ 525 կմ էլ պետք է կառուցեն… Այս տեմպով ու ախորժակով դեռ մոտ 3 միլիարդ դոլար փող է պետք ու մի 40 տարի ժամանակ, որպեսզի Հյուսիս-հարավը ավարտին հասցնեն։ Մեկ էլ մի քանի սերունդ ու տասնյակ տարիներ ՀՀ քաղաքացիներն այս վարկը կփակեն»,- գրել էր Է. Մարուքյանը:

Հյուսիս-հարավ մայրուղու մասին նշենք, որ այն Իրանի սահմանից Հայաստանով և Վրաստանով պետք է ձգվեր մինչև Սև ծով, ունենար ավելի քան 800 կմ երկարություն, լիներ բարձրակարգ ավտոճանապարհ, և Հայաստանի հարավը կապեր Վրաստանի հյուսիսի հետ՝ արագընթաց ճանապարհ ապահովելով թե՛ բեռնափողադրողների, թե՛ զբոսաշրջիկների համար: Ու քանի որ արտաքին աշխարհի հետ Հայաստանի հիմնական ցամաքային կապը Վրաստանի տարածքով է տեղի ունենում, ուրեմն այդ ճանապարհը մեր երկրի համար կենսական նշանակություն ունի: Մինչդեռ, այն այսօր շատ անմխիթար վիճակում է: Ծրագիրը մեկնարկել է 2009թ. և պետք է ավարտվեր 2019թ. կեսին: Հայաստանի տարածքում պետք է կառուցվեր ճանապարհի մեծ մասը՝ 556 կմ-ը: Ծրագրի հիմնական ֆինանսավորողը Ասիական զարգացման բանկն էր, որը պետք է հատկացներ ավելի քան 500 մլն դոլար, 400-450 դոլարի չափով էլ պետք է ֆինանսավորեր ՀՀ կառավարությունը: Բայց ավելի ուշ, ծրագրի ֆինանսավորման համար 72 մլն եվրո է հատկացնում Եվրոպական ներդրումային բանկը, 100 մլն դոլար էլ Եվրոպական զարգացման բանկը: Որոշակի ֆինանսավորում էլ Եվրասիական զարգացման բանկն է իրականացնում: Այդ ծրագիրն ավելի քան 1․5 մլրդ դոլար է պահանջում:

Ծրագրի մեկնարկից անցել է 8 տարի և մնացել է 2․5 տարի, բայց կառուցվել է նախատեսված մայրուղու ընդամենը 31 կմ հատվածը կամ ընդամենը 5-6 տոկոսը, և արկածախնդրություն կլինի մտածել, թե մնացած մասը հնարավոր կլինի իրականացնել մինչև 2019թ. հուլիս ամիսը: Ծրագրի մեկնարկից մինչև այժմ անընդհատ կարծիքներ ու հրապարակումներ են եղել, որ պատկան մարմինները փոշիացնում են վարկ վերցրած գումարները: Եվ իսկապես, կառուցված 1 կմ ճանապարհի համար 5 մլն 650 հազար դոլարը, մասնագետների կարծիքով, ուռճացված թիվ է: Չէ որ մինչև այժմ կառուցվել է ճանապարհի այնպիսի հատված, որտեղ առավել ծախսատար կամուրջ կամ թունել նախատեսված չի եղել: Իսկ կառուցապատումն էլ ընթանում է գոյություն ունեցող ճանապարհներով, և այդ դեպքում բարձրակարգ մայրուղի ստանալու համար, 1 կմ-ը, լավագույն դեպքում, կպահանջեր 2 մլն դոլար:

«Էկոլոգիական հասարակական միության» նախագահ Սիլվա Ադամյանը մեզ հետ զրույցում հիշեցրեց, որ թե՛ ՀՀ-ի, թե՛ Վրաստանի համար ծրագիրն ու ֆինանսավորումը միաժամանակ է սկսվել: Վրաստանն արդեն ավարտին է հասցնում մայրուղու շինարարությունը, իսկ մեր երկրում կառուցվել է ընդամենը այդքան հատվածը: Նրա խոսքերով՝ պարզապես վրաց պաշտոնյաները, հատկապես նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, ավելի պատասխանատու են եղել ու այն իրականացրել են: Իսկ մեզ մոտ իշխանական կուլիսներում անգամ խոսում են, որ ոչ թե 150 մլն, այլ 400-450 մլն դոլար են ծախսել: Եվ որ գումարի մեծ մասը պարզապես թալանվել է:

Ս. Ադամյանը ամբողջ աշխարհում ԱԶԲ-ի վարկային ծրագրերի մշտադիտարկմամբ զբաղվող ֆորումում Հայաստանի ներկայացուցիչն է: Եվ նա ուսումնասիրել է տարբեր երկրներում բանկի իրականացրած ծրագրերն ու գտնում է, որ, ինչպես Հայաստանում, այդպես էլ, օրինակ, Նեպալում, Բանգլադեշում կամ Հնդկաստանում դրանք թերի են իրականացվել: Եվ որ Հյուսիս-հարավ ծրագրի այս վիճակի համար մեղքի իր բաժինն ունի նաև բանկը: «Ես ԱԶԲ-ի վարկային ջրամատակարարման ծրագրի արդյունքը տեսել եմ Ղրղըզստանում, գումարներ են իբր տրամադրված եղել կառավարությանը, բայց ծրագիրը գրեթե չէր իրականացվել: Իսկ բանկն աչք է փակում դրա վրա: Նույնն էլ Հայաստանում: Ես փորձել եմ բանկին պատասխանատվության բերել նման գործերի համար և, որ նրանք էլ իրենց հերթին կառավարություններին պատասխանատվության կանչեն, բայց ապարդյուն: Եվ ԱԶԲ-ի ներկայացուցիչների հետ ամեն մի հանդիպման ժամանակ ևս մեկ անգամ համոզվել եմ, որ մեր ֆորումը շատ ճիշտ է անում, որ բանկին է մեղադրում փողերի լվացման մեջ: Մեծ գումարներ են ներդնում և կիսվում կառավարությունների հետ, ԱԶԲ-ի ու կառավարությունների կողմից փողերի մեծ լվացում է տեղի ունենում: Դուք գիտեք, որ ԱԶԲ-ի առաքելությունն Ասիայում աղքատության վերացումն է, բայց նրա ծրագրերի մեծ մասը ցույց է տալիս, որ ինքն ավելի է խորացնում այդ խնդիրը: Հայաստանում, եթե դրանք պիտի հարստացնեն հարուստներին, աղքատացնեն աղքատներին, ապա նման ծրագրերը մեզ պետք չեն»,- ասում է Ս. Ադամյանը:

Վերջինիս խոսքերով՝ ինքն անգամ հասել է Ֆիլիպիններ, որպեսզի ԱԶԲ-ի կովկասյան ծրագրերի պատասխանատուին ներկայացնի Հյուսիս-հարավում տեղի ունեցող իրավիճակը, բայց, միևնույն է, խնդիրը լուծում չի ստացել: Այնտեղ է եղել նաև այն ժամանակ այդ ծրագրի իրականացման գրասենյակի ղեկավար Արա Հովսեփյանը, որը բացատրություններ ներկայացնելու փոխարեն նրան հեգնել է, թե «քեզ ով է այդքան փող տվել, որ հասել ես այստեղ»: «Հետո, երբ Հայաստանում փորձեցինք հանդիպել նրա հետ, ասաց, թե ընդհանրապես ձեզ հետ հանդիպելու ցանկություն չունեմ: Ճիշտ է, Վերահսկիչ պալատն ինչ-որ ոսումնասիրություններ կատարեց ծրագրում, խախտումներ հայտնաբերեց, Ա. Հովսեփյանին գործից ազատեցին, բայց վիճակը չշտկվեց: Ես նոր վարչապետին դեռ այս հարցով չեմ անհանգստացրել, բայց արժի դա անել հասկանալու համար, թե այս ծրագրի վերջն ինչ է լինելու: Երբ Կ. Կարապետյանը վարչապետ դարձավ, ընդհանրապես ծրագիրը կասեցնելու հարց է եղել: Ես չեմ պատրաստվում ծրագրի ձախողման ամբողջ պատասխանատվությունը բարդել այս կառավարության վրա միայն: 2009թ. սկսած բոլոր պատասխանատուները պիտի պատասխանատվության ենթարկվեն: Պարզապես Կ. Կարապետյանը պետք է էդ մարդկանց վզակոթից բռնի ու հրապարակ բերի: Նրանք պիտի նստեն կամ գոնե այդ գումարները հետ տան»,- հավելում է Ս. Ադամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում