Saturday, 04 07 2026
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ
«Վարչաֆեստ 2026». երիտասարդական երաժշտական փառատոն՝ Սևանա լճի ափին
18:50
Ծայրահեղ շոգը փոխում է կենդանիների կյանքն ամբողջ աշխարհում

Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի «Վարան Փարթո Դարման» ընկերության գործադիր տնօրենին

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության «Վարան Փարթո Դարման» ընկերության խորհրդի ղեկավար, գործադիր տնօրեն Մոհամմադ Օջատթանահին։ Ինչպես  տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, Լևոն Ալթունյանն ասել է, որ Հայաստանը հետաքրքրված է  Իրանի Իսլամական Հանրապետության հետ առողջապահության ոլորտում համագործակցությունը խորացնելու և զարգացնելու գործում:

Մոհամմադ Օջատթանահը նշել է, որ իր երկրի նախագահը նույնպես Հայաստանը համարում է աշխարհի հետ հաղորդակցվելու մի դարպաս, և պատահական չէ, որ «Վարան Փարթո Դարման» ընկերությունը մշտապես ցանկացել է խորացնել համագործակցությունն առողջապահության ոլորտում։ Նա նախարարին հակիրճ ներկայացրել է Իրանի առողջապահական համակարգը` ընդգծելով, որ համագործակցության լայն հնարավորություններ է տեսնում դեղարտադրության ոլորտում։ Մոհամմադ Օջատթանահը նախանշել է գործընկերության այլ ուղղություններ ևս։

Իրանցի գործարարը նաև առաջարկել է համատեղ սկրինինգային ծրագրեր իրականացնել Հայաստանում առավել տարածված ուռուցքային հիվանդությունների վաղ հայտնաբերման նպատակով։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը Մոհամմադ Օջատթանահին ծանոթացրել է Հայաստանի առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումներին։ Նա նշել է, որ 2017թ. ապրիլից պետությունը կապահովագրի երկրի անապահով բնակչության առողջությունը։ «Ծրագրի հաջող ընթացքը թույլ կտա 2019-ից սկսել համընդհանուր պարտադիր բժշկական ապահովագրության համակարգին անցնելու գործընթացը։ Դա լիարժեք պայմաններ կապահովի երկրում պատշաճ բժշկական օգնություն կազմակերպելու համար»,-ասել է նախարարը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ընդլայմանն ու զարգացմանն առնչվող այլ հարցեր ևս։ Քննարկված հարցերի շուրջ գործնական քայլեր ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։

Հանդիպմանը մասնակցել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը և աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում