Saturday, 27 06 2026
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ

Ձեզ զորացնողը Տեր Հիսուս Քրիստոսն է. Գարեգին Բ-ն ընդունել է ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտներին

Ամեն ինչի, անգամ անհնարին ձեռքբերումների է ընդունակ այն զինվորը, որի հոգին ամրացած է ցանկացած դժվարություն, մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելու աննկուն վճռականությամբ: Այս մասին, այսօր օգոստոսի 24-ին, ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր աթոռից  հայտնում են, որ Գարեգին Բ-ն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Ուրախ ենք մեծապես, որ Տիրոջ կամքով առիթն ունենք Մեր շնորհավորանքն ու օրհնությունը բերելու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի առաջնորդությամբ հայոց հոգևոր կենտրոնում` Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, համախմբված ռազմական հաստատությունների սաներին, ովքեր ուսումնական շրջափուլը ավարտելով՝ ծառայության պիտի կոչվեն Հայոց բանակում:

Գոհություն և փառք  ենք մատուցում առ Աստված, որ այս տարի ևս մեր ռազմական կրթօջախները տվեցին հերթական առատ հունձքը: Հայոց բանակի ստեղծման 25-րդ տարեդարձի խորհրդանշական այս տարում դուք ջանադիր ու տքնաջան ուսումնառությունից հետո, ահավասիկ, պիտի համալրեք Հայոց բանակի սպայական կազմը՝ կոչվելով պատասխանատու ծառայության: Դժվարին ու մարտահրավերներով լեցուն է հայ զինվորի և սպայի ծառայական ուղին:

Հայկ Նահապետի ու Սասունցի Դավթի ոգուց ծնունդ առնող հայ զինվորի խրոխտ պատմությունն այսօր մեկ անգամ ևս հյուսվում է ձեր` դեռ նոր-նոր սկսվող մարտական ուղուն: Մեր պատմության էջերում Հայոց բանակը եղել է ոչ միայն զենքի ու ռազմարվեստի, մարտական հմտության, ուժի խորհրդանիշ, այլ նաև ոգեկերտումի ու առաքինությանց, քրիստոնեական նվիրական արժեքների և հերոսությանց խտացում:

Հիրավի, ամեն ինչի, անգամ անհնարին ձեռքբերումների է ընդունակ այն զինվորը, որի հոգին ամրացած է ցանկացած դժվարություն, մարտահրավեր ու խոչընդոտ հաղթահարելու աննկուն վճռականությամբ: Դուք ամենքդ հետնորդներն ու ժառանգներն եք քրիստոնեական հավատի ոգով զորացած հայ փառապանծ զորավարների ու զինվորների: Նրանք իրենց լույս հավատքին երբեք չեն խառնել վախն ու երկմտությունը: Նրանց ոգու արիության հիմքն էր առ հայրենին և առ Աստված ունեցած անսասան սերն ու վստահությունը: Սովի, հալածանքների, թշնամու հարձակումների ու դավերի դեմ նրանք կրկնում էին. «Աստված է մեր ապավենն ու զորությունը» (Սղմ. ԽԵ 1):

Սիրելինե՛ր, ձեզ զորացնողը Տեր Հիսուս Քրիստոս է՝ Զորագլուխը Սուրբ Եկեղեցու, և ձեր ապավենը` հարուցյալ ու հաղթական, Տիրոջ հավատարիմ հոտը՝ մեր ժողովուրդը: Ամեն ինչի կարող կլինեք դուք, եթե ունենաք անսասան վստահություն առ Փրկիչ Տերը և սերը՝ առ մեր ժողովուրդը, որոնք ձեր մարտական ծառայությունների մեջ ու դժվարությունների առջև ձեզ օգնական ու զորակից են լինելու: Շուտով ամենքդ պիտի կոչվեք մարտական ծառայության՝ մեծ պատասխանատվություն ստանձնելով մեր երկրի ու ժողովրդի առջև:

Ձեր ամեն մի որոշումից ու ձեր գործերից է կախված լինելու Հայրենիքի ապահովությունը, Հայրենիք, որ սուրբ է ու նվիրական իր հազարամյակների անցյալով, հաղթական ներկայով ու առավել պայծառ ապագայով, որը մեր հանձնառություններով պիտի կերտենք մենք: Մաղթում ենք ձեզ խաղաղ ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի զորացման ու հավատավոր մեր ժողովրդի բարգավաճման: Մաղթում ենք արթուն միտք ու հոգի, որ Աստծո օգնականությամբ նախանձախնդիր ձեր ծառայությամբ առավել հզորություն բերեք Հայոց բանակին, ապահովություն՝ մեր սահմաններին: Զորացեք Հիսուս Քրիստոսով, աղոթեք հայրենիքում խաղաղության հաստատման հույսով և ապրեք ձեր հավատի ու հայրենիքի ազատությունը պաշտպանելու անկոտրում հաստատակամությամբ: Թող Տիրոջ ամենազոր Աջն ու զորությունը հովանի լինեն ձեզ ամենքիդ Հայոց փառապանծ բանակում ձեր գալիք ծառայությանց ընթացքին: Գիտցե´ք, մեր բոլոր հաղթանակների ու ազգային կյանքի ձեռքբերումների անսպառ աղբյուրը մեր ժողովրդի հոգու անպարտելիությունն է, որն Աստծով զորացած` կարողացավ իր պատմության բոլոր փորձությունները հաղթահարել, ցեղասպանությունը վերապրել, հոգևոր ու մշակութային համաշխարհային մակարդակի ժառանգություն կերտել և թշնամական երկրներով շրջապատված լինելով՝ ազգային ինքնությունը անաղարտ պահպանել ու հայրենիք կերտել ու զորացնել:

Գոհունակ սրտով Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում Հայաստանի Հանրապետության ռազմական ղեկավարությանը՝ գլխավորությամբ Հայաստանի Հանրապետության նախագահ տիար Սերժ Սարգսյանի և Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Տիար Վիգեն Սարգսյանի: Մեծապես գնահատելի է, որ մեր պետությունը ջանք ու կարողություն է ներդնում՝ Հայոց բանակը գիտելիքներով և հոգևոր ու բարոյական բարձր արժեքներ կրող զինվորականներով համալրելու գործում:

Թող Բարին Աստված խաղաղության մեջ պահպանի Հայրենի մեր երկիրը, հզոր ու աննկուն՝ Հայոց հաղթական բանակը և միշտ աջակից լինի աշխարհասփյուռ մեր ժողովրդին ազգային իղձերի ու նպատակների իրականացման ճանապարհին: Եվ թող Տիրոջ ամենախնամ Սուրբ Աջը մշտապես հովանի ու պահապան լինի մեր զորաց ու զորականաց և նորանոր հաջողություններ շնորհի հայրենյաց պաշտպաններին նվիրական առաքելության մեջ այսօր և հավիտյանս:

Արարողության ավարտին Գևորգյան հոգևոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ ընդունելություն, ապա զինվորականներն այցելեցին Մայր Աթոռի թանգարաններ, ծանոթացան Հայոց Եկեղեցու սրբություններին և ցուցադրվող հոգևոր-մշակութային սրբազան ժառանգությանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում