Քիմ Քարդաշյանը փոխում է ազգանունը: Նա պատրաստվում է վերցնել իր փեսացուի՝ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսի ազգանունը: Զույգն արդեն հայտարարել է այն մասին, որ իրենք պատրաստվում են ամուսնանալ, ինչի մասին «Առաջին լրատվականն» արդեն տեղեկացրել է:
Ամուսնական արարողությունը տեղի է ունենալու հուլիսի վերջին կամ օգոստոսի սկզբին: Դրանից հետո Քրիսը սկսելու է պատրաստվել հաջորդ մրցաշրջանին: Նրանք կհասցնեն նաև հարսանեկան ուղևորության մեկնել:
Վերջերս կայացած նշանադրության արարողության ժամանակ Քրիսը Քիմին նվիրել է հսկայական ադամանդով մատանի, որի քաշը կազմում է մոտ 20 կարատ: Նրա վրա փորագրված է մի ցիտատ Աստվածաշնչից, ինչպես նաև «Ք-ն սիրում է Ք-ին» գրությունը: Մատանու գինը, ըստ որոշ տեղեկությունների, կազմել է 2 միլիոն դոլար:









































