ԱՄՆ-ը գտնվում է «ծայրահեղ հիմարության գագաթնակետի» ճանապարհին՝ CNBC-ի Squawk Box հաղորդման ժամանակ ասել է հայտնի ներդրող Ուորեն Բաֆեթը՝ մեկնաբանելով հանրապետականների ու դեմոկրատների տարաձայնությունները, որոնք հոկտեմբերի 1-ին հանգեցրին պետհաստատությունների մի մասի աշխատանքի դադարեցման:
Միլիարդատիրոջ խոսքով՝ Սպիտակ տանը դեֆոլտով փաստացի շանտաժի ենթարկող հանրապետականների մարտավարությունը չի կարող երկար աշխատել, քանի որ վերջնական արդյունքում հասարակական կարծիքը կշրջվի իրենց դեմ:
Առաջիկայում օրենսդիրները ստիպված կլինեն պայմանավորվածություն ձեռք բերել ոչ միայն բյուջեի նախագծի, այլև երկու շաբաթ անց նաև պետպարտքի վերին թույլատրելի շեմի բարձրացման մասին: Սպիտակ տուն-ընդդիմություն վեճում նկատելի է առաջընթաց՝ գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, որոշ հանրապետականներ պատրաստ են փոխզիջումների գնալ:
Բաֆեթը դեմոկրատ է, սակայն ոչ մի անգամ հանդես չի եկել հաջացություն Օբամայի:









































