Friday, 05 06 2026
Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո
ՀՀ-ի քաղաքական ապագան պետք է որոշեն միայն ՀՀ քաղաքացիները. Պետդեպ
Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ
«Արարատցեմենտ»-ի մասնավորեցման գործը հասել է դատարան
13:30
Իրանի օրենսդիրները դիմել են Խամենեիին ԱՄՆ հասնող միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ մշակելու հարցով. ԶԼՄ-ներ
«Փող պտի տան, 8 միլիոնի տեր եմ սարքել»․ «Ուժեղ Հայաստանի» պատասխանատուները տվել են ընտրակաշառք․ ՀԿԿ
13:10
ԱԷՄԳ-ն կշարունակի ամեն բան անել միջուկային վթարը կանխելու համար. Գրոսի
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
12:50
ԱՄՆ-ն կալանել է Հայիթիից մեկնած նավակ՝ 240 միգրանտներով
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ

Այսօր բոլորդ շնորհակալություն ասեք ձեր ուսուցիչներին. Արմեն Աշոտյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր «Ուսուցչի տոնի» կապակցությամբ հանրապետության մի խումբ ուսուցիչների շնորհավորել ու պարգևներ է հանձնել: ՀՀ ԿԳ նախարարը շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առիթով, ընդգծել է, որ ուսուցիչն արժանի է ամենօրյա գնահատանքի ու մեծարանքի:

«Սիրելի ուսուցիչներ, այս օրերեին Դուք լսելու եք ջերմագին մաղթանքներ ու շնորհավորանքներ, շնորհակալության և երախտիքի խոսքեր: Դա հասարակության վերաբերմունքն է հայ մանկավարժի նկատմամբ: Տարիներ շարունակ հայ մանկավարժը կրել է ոչ միայն Հայաստանի կրթության հիմնական բեռը, այլև եղել է նորանկախ պետության հիմնական շարժիչ ուժերից մեկը: Ուսուցիչն է կյանք ուղղորդել այն սերնդին, որն իր ուսերի վրա կրեց մեր անկախ պետության հասարակական, տնտեսական, գիտական, մշակութային և քաղաքական համակարգերը կերտելու ծանր ու պատասխանատու բեռը: Ես այսօր չեմ ուզում խոսել խնդիրներից, կրթական բարեփոխումներից ու մնացած հարցերից՝ այսօր այդ օրը չէ: Վստահ եմ, որ, հասարակության անկեղծ շնորհակալությունն ու երախտիքը ցանկացած մանկավարժի համար նույնքան կարևոր են, որքան նրանց սոցիալական խնդիրների բարելավմանն ուղղված պետության ջանքերը»,- շնորհավորանքի խոսքում նշել է Ա. Աշոտյանն ու շարունակել,- Ես, Ուսուցչի տոնի առիթով խնդրում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ այսօր բոլորդ շնորհակալություն ասեք ձեր ուսուցիչներին: Շնորհակալություն ասեք բոլոր նրանց, ումից կյանքում գոնե մի բան սովորել եք, այն մարդկանց, ովքեր դերակատարում են ունեցել Ձեր ճակատագրի ու մեծ կյանքի դռները ձեր առջև բացելու համար: Թող բոլոր ուսուցիչներն այսօր իրենց շոյված ու գնահատված զգան, լսելով շնորհակալություն բառը: Հետևելով իմ կոչին, ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ ուսուցիչներին՝ շնորհավորում եմ նրանց և ևս մեկ անգամ ասում՝ շնորհակալություն»:

Այնուհետև նախարարը հրավիրված շուրջ 4 տասնյակ մանկավարժների՝ բարեխիղճ և նվիրված աշխատանքի համար պարգևատրել է ՀՀ ԿԳՆ պատվոգրերով, շնորհակալագրերով ու ՀՀ ԿԳՆ Ոսկե հուշամեդալով: Մի խումբ լավագույն ուսուցիչների մրցանակներ է հանձնել նաև «Յուքոմ» ընկերությունը:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում