Saturday, 13 06 2026
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի և ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստերին
Լոռու մարզում կասեցված հանրային սննդի օբյեկտի գործունեությունը վերականգնվել է
«Հայկական ատոմային էլեկտրակայանի» պահպանության հատուկ հրշեջ ջոկատի ծառայությունը առանձնահատուկ պատասխանատվություն է ենթադրում․ ՓԾ տնօրենն այցելել է փրկարարներին
Լոռու մարզում կասեցվել է «Պանիր Չանախ 45%» արտադրատեսակի արտադրությունը
ՄԻՊ-ը Մոնիկա Սանդրիի հետ հանդիպմանը կարևորել է ՄԱԿ-ի ՓԳՀ-ի հետ գործընկերությունն առավել ընդլայնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները
Պանիր «Արոմա դել վինո» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Դեսպան Աֆյանը Շրի Լանկայի նախարարների հետ առցանց հանդիպմանը քննարկել է Sri Lanka EXPO-2027 միջազգային առևտրի և ներդրումների կայանալիք ցուցահանդեսի միջոցառումները
Մեկնարկում է օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունումը՝ 2026/2027 ուստարվա համար
ՀՀ պատվիրակությունը տեսակապով մասնակցել է ԱՊՀ հյուպատոսական խորհրդի նիստին
Իշխանությունը զավթելու կոչեր Ֆեյսբուքում․ մեկ կալանավորում, մեկ հետախուզում
Պետգույքի կոմիտեն ներկայացրել է առաջիկայում կայանալիք էլեկտրոնային աճուրդների ցանկը
Դատախազը դատարան է հանձնել հանցավոր կազմակերպություն ստեղծելու, մասնակցելու և առևանգում կատարելու համար մեղադրվող անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
Հայաստանում վարկառու կանանց թիվն ավելի շատ է, քան տղամարդկանց
Նախկինում դատապարտված անձը հափշտակել է շուրջ 120 մլն դրամ. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ԿԸՀ-ն ամփոփել է վերահաշվարկի արդյունքները
Օդանավակայանում հայտնաբերվել են մաքսային հսկողությունից դուրս բերվող 30 բջջային հեռախոս և 14 միլիոն ռուսական ռուբլի
Ուժեղ կարկուտ և տեղատարափ Շիրակի մարզի գյուղ Նահապետավանում
Դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Գանայի ԱԳ նախարարի տեղակալին
5 ամսում սրտանոթային 8000 վիրաբուժական միջամտություն է իրականացվել առողջության ապահովագրությամբ. Ավանեսյան
22:00
Փող, սուտ և մահ․ ինչպես է Ռուսաստանը հավաքագրում օտարերկրացիների Ուկրաինայի պատերազմի համար
21:50
3 տարի կոմայում գտնվող արքայադուստրը մահացել է
Հայ-թուրքական սահմանը Արևմուտք-Թուրքիա հակասության «պատանդն է». Բաքվի դերը երկրորդական է
Ապարանի ջրամբարից հնարավոր արտահոսք. բնակչությանը կոչ է արվում զգոն լինել
Ծառուկյանի անցած ճանապարհը ցույց է տվել, որ ծնկաչոք կգար գործարքի
Թուրքիայում շոու-բիզնեսի հայտնի դեմքեր են ձերբակալվել
«Ուկրաինան չի կարող ուկրաինացված մնալ»
Երևանում տարեկան հիմնանորոգվելու է 70 կմ ճանապարհ
Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Ռուսաստանին Ազգային տոնի առթիվ
20:30
Թրամփը հերքել է Իրանի հետ համաձայնագրի վերաբերյալ իրանական լրատվամիջոցների հրապարակումները
Կիևյան կամուրջը հունիսի 17-ից միչև օգոստոսի 29-ը երթևեկության համար փակ կլինի

Արմեն Գևորգյանը ծանոթացել է Ջերմուկում իրականացվող ծրագրերին

Ջերմուկում անցկացվող Գյուղական համայնքների երրորդ համաժողովի շրջանակում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը, Ջերմուկի քաղաքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ, այսօր շրջայց է կատարել քաղաքում, ծանոթացել է իրականացվող ծրագրերին:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ փոխվարչապետն այցելեց նաև այն հաստատություններ, որտեղ ներկայումս վերանորոգման աշխատանքներ են իրականացվում «Գեոթիմ» ընկերության կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության փաթեթի շրջանակում: Ընկերության միջոցներով ներկայումս հիմնանորոգվում են Ջերմուկի մանկապարտեզի ու արվեստի դպրոցի շենքերը, որոնք նախկինում անմխիթար վիճակում են եղել:

Ընկերության պատասխանատուները տեղեկացրել են, որ աշխատանքները կավարտվեն նոյեմբերի կեսերին` մանկապարտեզի ավելի քան 60 և դպրոցի 140 սաների համար ապահովելով անհրաժեշտ պայմաններ: Երկու ծրագրերի ընդհանուր արժեքը շուրջ 100 մլն դրամ է, ևս 26 մլն դրամ փոխանցվել է Ջերմուկի սոցիալ-տնտեսական զարգացման հիմնադրամին: Բացի այդ, կառուցվել է Ջերմուկի ավագ դպրոցի բացօթյա մարզական համալիրը, նախատեսվում է կառուցել թիվ 1 դպրոցի սանհանգույցը:

Ընկերության ղեկավարները տեղեկություններ են ներկայացրել Վայոց ձորի և Սյունիքի մարզերի ազդակիր մյուս` Գնդեվազ, Սարավան և Գորայք համայնքներում իրականացվող ենթակառուցվածքների բարելավման, համայնքների զարգացման, կրթական և առողջապահական տարբեր ծրագրերի մասին: Ընկերությունը նախատեսում է շարունակել ու ընդլայնել դրանք և իրականացնել այնպիսի ծրագրեր, որոնք հաշվի կառնեն նաև տվյալ համայնքի առանձնահատկությունները. մասնավորապես Գնդեվազում նախատեսվում է առաջիկայում ստեղծել չրերի պատրաստման կոոպերացիա, Գորայքում իրականացվում է գյուղատնտեսության մեջ նոր տեխնոլոգիաների կիրառման ծրագիր: Ջերմուկում և նշված երեք գյուղական համայնքներում ընկերության կողմից տարեկան կատարվում է շուրջ 350 հազար դոլարի ներդրում:

Փոխվարչապետը կարևորել է մարզերում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների կողմից շրջակա համայնքների աջակցության ծրագրերի իրականացումը` ընդգծելով սոցիալական պատասխանատվության բաղադրիչի անհրաժեշտությունը: Ըստ նրա` պետական, մասնավոր և համայնքային միջոցների համախմբումն ու թիրախային օգտագործումը հնարավորություն կտա լուծել համայնքներում առկա մի շարք խնդիրներ և նպաստել համայնքների հետագա զարգացմանը:

Փոխվարչապետն այնուհետև մասնակցել է Գյուղական համայնքների երրորդ համաժողովի «Տեղական ինքնակառավարման ոլորտ. համայնքի ավագանու գործունեությունը, թափանցիկությունը, իրավասության շրջանակը, ընթացիկ խնդիրներն ու լուծման առաջարկները» խորագրով թեմատիկ քննարկմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում