Բրիտանիայում մտադիր են պատրաստել Լոնդոնի համով գարեջուր: Այն հնարավոր կլինի համտեսել արդեն այս տարեվերջին՝ Լոնդոնի փաբերում: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net-ը:
Գարեջրի համը ստանալու համար տեղի Meantime Brewing գարեջրագործարանը տնկել է հարյուրավոր գայլուկի տնկիներ Լոնդոնի ամենատարբեր մասերում՝ սկսած թագավորական պարկերից, վերջացրած տեղի փաբերի տանիքներով:
Ներկայում գայլուկները հավաքված են, գարեջուրը առաջիկայում կեփվի Գրինվիչում, իսկ այն հնարավոր կլինի համտեսել տարեվերջին:
Գարեջրի արտադրողները այս նախագծով նպատակ ունեն գրավել մարդկանց ուշադրությունը բրիտանական գարեջրի արվեստի նկատմամբ: