Երեկ Միացյալ երիտասարդական լիգան հաղորդագրություն էր տարածել, որում ասվում էր, որ հայաստանյան շոու բիզնեսի երեսունից ավելի աստղեր հարում են տարբեր աղանդների:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նրանցից միայն երեքը՝ Էմմին, Սոֆի Մխեյանը և Սոս Ջանիբեկյանը, հայտարարեցին, որ իրենք ոչ մի աղանդավորական կառույցի չեն հարում և պատրաստվում են հրապարակավ հերքում պահանջել այդ մասին:
Նրանք երեքն էլ ասուլիսի ժամանակ հայտարարեցին, որ իրենք Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ են և երբևէ որևէ աղանդավորական կառույցի հետ կապ չեն ունեցել:
Այն հարցին, թե զրպարտության համար նրանք դատարան կդիմե՞ն, Սոս Ջանիբեկյանը պատասխանեց, որ, ելնելով Միացյալ երիտասարդական լիգայի երիտասարդների տարիքից (նրանք 20-23 տարեկան երիտասարդներ են), դատի չեն տա և գումարային խնդիրների առաջ նրանց չեն կանգնեցնի, եթե հրապարակավ իրենցից ներողություն խնդրեն և հերքեն տարածած ապատեղեկատվությունը:
Ասուլիսի ավարտին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների վերականգնողական կենտրոն» ՀԿ նախագահ Ալեքսանդր Ամարյանը ևս շեշտեց, որ նշված անձինք ոչ մի կապ չունեն աղանդավորական կառույցների հետ:
Մանրամասները՝ շուտով տեսանյութում:






































