Monday, 06 05 2024
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է
Իմ տեղեկություններով Նիկոլ Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չի մասնակցելու
Միրզոյանը և Սիյարտոն տնտեսական համագործակցության համաձայնագիր են ստորագրել
Բելգորոդի մարզում 6 մարդ է զոհվել, 33-ը՝ վիրավորվել ԱԹՍ-ների գրոհի հետևանքով

Գազի գնի բարձրացումը կատարվել է առանց պայմանագրի՞. Արամ Մանուկյան

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանին մտահոգում է Հայաստանի համար ամենակարևոր թեմաներից մեկը՝ գազի գինը: Հոկտեմբերի 4-ին ԱԺ ճեպազրույցների ժամանակ Մանուկյանը նշեց, որ մինչ այս պահը չգիտի՝ ինչ է կատարվել, կատարվում և կատարվելու:

«Իմ հարցը չորս անգամ հնչել է պառլամենտում՝ երեք անգամ հարցումների ձևով, մեկ անգամ՝ փակ նիստում: Չորսի ժամանակ էլ ես հստակ խոսել եմ գազի գնի մասին, մինչ այս պահը որևէ պատասխան հստակ չունեմ: Վարչապետի՝ իմ հարցին պատասխանելուց հետո շատերը, այդ թվում և ես, մտածեցինք՝ գուցե շփոթել է գազի գնի պայմանագիրը Մաքսային միության հետ, բայց իմ հարցը առաջին անգամ չէր հնչում»,- ասաց նա:

Ա.Մանուկյանը նշեց, որ բոլոր հին սղագրությունները հանել է, տեսել՝ ստացված բոլոր պատասխանները մերժողական, բացասական կամ դրական չեն, այլ խուսափողական. չեմ հիշում, չգիտեմ, երևի, գուցե և այլն: ՀԱԿ անդամի խոսքով՝ ասում են՝ գազի գնի վերաբերյալ պայմանագիր չկա, սակայն անհավատալի է՝ ինչպե՞ս կարող է պայմանագիր չլինել, երբ այդ հարցն այնքան է վուլգարացվել, որ անգամ գյուղացին հարևանից կոշիկ գնելու դեպքում փաստաթուղթ է ստորագրում, ուրեմն ինչպե՞ս կարող է գազի դեպքում պայմանագիր չլինել:

«Ես վարչապետի հետ առանձնազրույց ունեցա, մանրամասները չեմ նշի, սակայն կասեմ՝ նա ինձ ասաց, որ գազի գնի բարձրացումն առանց պայմանագրի է եղել: Հավատացեք՝ նա լուրջ էր, սթափ, խոսքերը հոդաբաշխ էին: Եթե նախկինում տպավորություն կար, թե հարցը սխալ է հասկացել, նա ինձ համոզեց, որ հենց այդպես էլ հասկացել է, և ներկայացնում էր՝ գազի գինն ինչպես է որոշվել»,- ասաց Ա.Մանուկյանը՝ նշելով, որ Հովիկ Աաբրահամյանն էլ զարմացավ՝ ինչպես կարող է գազի գինն առանց պայմանագրի թանկանա:

ՀԱԿ խմբակցության քարտուղարի համար հասկանալի է հետևյալը. ինչ-որ բան ստորագրված է, այն թաքցնում են, որովհետև այդ պայմանագիրը որևէ մեկը չի տեսել: Իսկ եթե կա, ուրեմն այնտեղ այնպիսի բաներ են, որ հրապարակել չի կարելի: Եթե չկա պայմանագիր, ապա, ըստ Մանուկյանի, գին են որոշել, այդ գնով ապօրինի վարձ են վերցնում ժողովրդից այսքան ժամանակ:

«Ես պայմանագիր չեմ տեսել, եթե կա, թող հրապարակեն: Այլևս կոմերցիոն գաղտնիք չեմ ընդունում: Թող փակ նիստ անեն, խորհրդարանում ներկայացնեն, հակառակ պարագայում ես կարող եմ եզրակացնել, որ ամբողջ ժողովուրդը մուծում է անում այդ չգիտեմ ինչի դիմաց»,- ասաց նա՝ հավելելով, որ լուծված չէ ո՛չ սուբսիդիայի, ո՛չ կառավարության 30 տոկոսի, ո՛չ պայմանագրի, ո՛չ հետագայի հարցը:

ՀԱԿ անդամը նշեց, որ երկու Սարգսյաններն էլ անլուրջ մարդիկ են: Նման խաղ, արկածախնդրություն մի երկրի գլխին չի կարելի. սա անլուրջ վերաբերմունք է հայ ժողովրդի հանդեպ: «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարուհի Փոստանջյանի՝ ԵԽԽՎ-ում ցուցաբերած պահվածքին Մանուկյանը հրաժարվեց անդրադառնալ՝ նշելով, որ դա նրա գործն է, իսկ իրեն ավելի լուրջ, ավելի ծանր հարցեր են հուզում: «Ես ինձ ավելի պատասխանատու եմ համարում այս երկրի ճակատագրի համար, քան Սերժ Սարգսյանը և Տիգրան Սարգսյանը միասին»,- ասաց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում