Thursday, 02 07 2026
Հրդեհ՝ Բաղրամյան բնակավայրում գտնվող պահեստում
Կոտայքի ուսուցիչները բարելավել են թվային հմտությունները
Ոստիկանները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա
Մասիս համայնքում հողերի ապօրինի շահագործման և ոչ նպատակային օգտագործման փաստերով ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը դիմել է իրավապահ մարմիններին
Անահիտ Ավանեսյանը Ստամբուլում մասնակցում է առողջապահական համակարգերի պատրաստվածությանը նվիրված համաժողովին
Փորձագիտական կենտրոնի մասնագետները կանխել են հանցավոր արարք. նույնականացվել է սոցցանցում տարածված տպագիր տեքստի իրական հեղինակը
23:10
Հնդկաստանն անհրաժեշտության դեպքում պատրաստ է վառելիք մատակարարել Ռուսաստան
Մեկ օրում հայտնաբերվել է 12 հետախուզվող. ՆԳՆ
Բրազիլիայի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
Անապահովության գնահատման նոր համակարգը ներդրվել է
22:30
Մենք միջակ թիմ ենք. Շվայնշտայգեր
2026-ի առաջին կիսամյակում պետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր. ՊԵԿ
Եգիպտոսի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով
21:50
Վենեսուելայում երկրաշարժից 8 օր անց հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել անվտանգության աշխատակցին
ՍԴ-ն իր պես ստերիլ որոշում է կայացնելու. Թրամփը և Պուտինը արդեն որոշել են
21:30
Ալբանիայում ոստիկանների և ցուցարարների միջև բախումներ են եղել. կան տուժածներ
Այս ընտրություններում պետական ռեսուրսը հաղթեց փողին. ՍԴ-ն անփոփոխ կթողնի ԿԸՀ որոշումը
21:09
Սանտի Կասորլան ավարտեց կարիերան
Ի՞նչ սկզբունքներով և ձևաչափով է Հայաստանը հարաբերվելու Կենտրոնական Ասիայի հետ
20:50
Ռուսական «ստվերային» նավատորմն ու ԱԹՍ-ների լրտեսական արշավը Եվրոպայում
Հայաստանի բասկետբոլի ազգային թիմի նոր բասկետբոլիստը Մյունխենի «Բավարիա»-ի խաղացող է
20:30
Կիևում ռուսական զանգվածային հարվածների զոհերի թիվը հասել է 20-ի. սգո օր է հայտարարվել
Անընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին․ քաղաքաշինության կոմիտե
20:10
Դրեզդենում բացվել է կիսահաղորդիչների նոր գործարան
Քննարկումներ Սևանավանքի զբոսաշրջային միջավայրի բարելավման ուղղությամբ
19:50
Ֆոն դեր Լայենը կմասնակցի Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Երևանի կենդանաբանական այգին նոր բնակիչներ ունի
19:30
Արտակարգ շոգի սպառնալիքի տակ է հայտնվել ԱՄՆ-ի մոտ 160 միլիոն բնակիչ. ABC News
Գործարկվել է Պետական գույքի կառավարման կոմիտեի նոր պաշտոնական կայքը
19:10
Google-ը ԵՄ-ում պարտվել է 4,1 միլիարդ եվրոյի տուգանքի գործով բողոքարկումը

Քաղաքացին ոտքը կորցնելու վտանգի առջև է. ՃՈ քննիչը կոծկո՞ւմ է վրաերթի ենթարկելու գործը

Շուրջ երկու տարի առաջ Իսակովի պողոտայում տեղի ունեցած ավտովթարը ճակատագրական է դարձել Հակոբյանների ընտանիքի համար` «Պեժո» մակնիշի 10 TL 448 պետհամարանիշով ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Հակոբ Հակոբյանին` Հակոբյանների ընտանիքին գցելով ծանր հոգեբանական ու ֆինանսական խնդիրների մեջ: Նա վթարի արդյունքում ստացած մարմնական լուրջ վնասվածքների արդյունքում կանգնած է ոտքի ամպուտացիայի դաժան անհրաժեշտության առջև, երբ, ինչպես ինքն է պնդում, իրեն վրաերթի ենթարկած փաստաբանը կարող էր ավելի մարդկային գտնվել` վրաերթի պահին չթողնելով իրեն փողոցում անօգնական վիճակում և անհետանալով՝ ասես ոչինչ էլ չէր եղել:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հակոբ Հակոբյանը պատմեց, թե ինչպես են արդեն շուրջ երկու տարի վրաերթի գործով քննիչն ու իրեն վրաերթի ենթարկած փաստաբանը դավադիր համագործակցությամբ փորձում կոծկել գործը` ստելով և փաստաթղթային քաշքշուկներ ստեղծելով:

Նախ նա պատմեց, թե ինչպես 2011թ. նոյեմբերի 15-ին Իսակովի պողոտայում ավտոմեքենան իրեն վրաերթի ենթարկեց, ոտքի վրայով անցավ, ապա վարորդն իջավ ավտոմեքենայից և մոտեցավ իրեն:

«Ես հորդորեցի ինձ գոնե տեղափոխել հիվանդանոց, տեսա՝ շրջվեց, մտածեցի, թե մեքենան ետ է տալիս, որ տեղափոխի հիվանդանոց, բայց քշեց ու գնաց, ու ես անօգնական 35-40 րոպե պառկած եմ եղել փողոցի մեջտեղում, քանի որ մարդ չկար մոտակայքում:

Ի վերջո՝ երկու երիտասարդ տղա օգնեցին, շտապօգնության մեքենա կանչեցին, որը տեղափոխեց ինձ հիվանդանոց: Մեկ օր մնացել եմ վերակենդանացման բաժանմունքում: Հաջորդ օրը Շահումյանի ոստիկանությունից Նորիկ Իշխանյանը վարորդին բերեց առերեսման, երկու վարորդ բերեց, իսկ ես էլ ցավերի մեջ էի (ամեն օր իրար ետևից սրսկում էին, որովհետև իսկապես շոկի մեջ էի, ծանր վիճակում), նրանցից մեկին նմանեցրի ինձ վրաերթի ենթարկած վարորդին: Հետո եկավ ՃՈ ոստիկան Մուրադյանը, ես էլի ամեն ինչ պատմեցի շոկի մեջ: Նա գործերը փոխանցեց ՃՈ քննիչին՝ Կարեն Գրիգորյանին: Նա մի քանի անգամ ասաց՝ մի բողոքիր, կգան կտեսնեն, քո հարցերը կկարգավորեն:

Ես չէի բողոքում, որովհետև մտածում էի՝ վարորդը միտումնավոր չի ենթարկել վրաերթի, իսկ անօգնական է թողել երևի վախից: Մեկ ամիս անց քննիչն ասում է՝ տասը օր ժամանակ տուր: Մի երեք ամիս անց ասում է՝ 20 օր ժամանակ տուր, որ առողջական հարցերս գոնե կարգավորեն: Չորս ամիս անց ես արդեն տանն էի, մենք բողոքում ենք դատախազին և ոստիկանապետին:

Կիրակի օրը քննիչը գալիս է մեր տուն, թե՝ փորձագիտական եզրակացությունն է, ինձ մեքենայով տանում է՝ թղթեր ստորագրելու: Ենթադրելով, որ նորմալ փաստաթղթեր է տվել ստորագրելու և վստահ լինելով, որ ոստիկանն իմ շահերն է պաշտպանում, թղթերը ստորագրում եմ առանց կարդալու, բայց հետո նույնիսկ չի տալիս ծանոթանամ այն թղթերի բովանդակությանը, որոնց ներքո ստորագրել եմ:

Հիմա ոչինչ չեն անում, անընդհատ ասում են, որ թղթերը կբերեն, առերեսում կկազմակերպեն, սակայն ոչ մի բան էլ չեն անում, նույնիսկ ասում են, թե գործը կարճել են»,- պատմեց պարոն Հակոբը:

Վերջինս ասաց, որ իրենց միջոցներով իմացել են, որ իրեն վրաերթի ենթարկողը փաստաբան, Քանաքեռի 126/ա հասցեում բնակվող Աշոտ Բաղդասարյանն է:

Հակոբ Հակոբյանն ակնկալում է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, հետևելով իր նախկին ելույթներին, ուշադիր կլինի և համապատասխան մոտեցում կցուցաբերի այնպիսի քննիչների նկատմամբ, ինչպիսին Կարեն Գրիգորյանն է: Նրա համոզմամբ՝ փաստաբանի հետ հանցագործ համաձայնությամբ քննիչ Կարեն Գրիգորյանը կոծկում է գործը և նույնիսկ կարճում առանց համապատասխան գրավոր իրազեկման:

Ներկայումս Հակոբ Հակոբյանի ոտքը ծանր վիճակում է, ենթակա է հատման, սակայն համապատասխան բուժօգնության դեպքում միգուցե խնդիրը լուծվի:

«Առաջին լրատվական»-ը զրուցեց նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնի տրավմատոլոգիայի բաժանմունքի բժիշկ Գագիկ Ավագովիչի հետ, որը ևս հաստատեց, որ Հակոբ Հակոբյանի առողջական այդ խնդիրները ծագել են վրաերթի արդյունքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում