Saturday, 08 06 2024
12:00
Նավթի գները նվազել են- 07-06-24
Վարչապետն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ
11:30
Կոպենհագենում հարձակվել են Դանիայի վարչապետի վրա
Մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվել է նկուղ
Կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը
Այրվել է վագոն-տնակ
Քոչարյանի տարիները սարսափ ֆիլմ էին. շարժմանը չեն միանում, քանի որ օբյեկտիվ գնահատական չի տրվում
ՃՏՊ Ստեփանավան քաղաքում․ կան տուժածներ
Դելիմիտացիան եղել է մասնակի, բայց շատ կարևոր է՝ ֆիքսվել է սկզբունք ամբողջ սահմանի համար
10:09
Հայաստան կժամանի ԱՄՆ Պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’ Բրայենը
200 բնակարան, 4 կինոթատրոն, գյուղապետարանի շենք, լողավազան և այլն․ եկեղեցին խոշոր սեփականատեր է
Մշակման փուլում է բաց կառավարման գործողությունների նոր՝ քառամյա ծրագիրը
Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը բաց է
Սպասվում է անձրև, ամպրոպ և կարկուտ
Գալուզին-Ալիեւ- Զախարովա. Պուտինը կխոսի՞ հայ-ադրբեջանական կարգավորումից
6 տարվա ընթացքում 22 անգամ բարձրացել է Արայիկ Հարությունյանի աշխատանքի վարձատրությունը. «Ժողովուրդ»
ՀՀ տարբեր զինկոմիսարիատներում աշխատակիցները պատրաստում են ազատման դիմումները. «Ժողովուրդ»
Ի՞նչ կանեն փաստաբանները ԱԺ ՔՊ-ական պատգամավորների հետ հանդիպումից հետո. «Ժողովուրդ»
ԱԺ-ում Վճռաբեկ դատարանի դատավոր կընտրեն ու կգնան «արձակուրդ». «Ժողովուրդ»
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար

«Հայկազ Բաղմանյանի ճանկերը չե՞ն հասնի ԱԱԾ պետին». Նոր զարգացում՝ Գեղարքունիքի դատարանի նախագահի գործով. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում քննվող Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի վերաբերյալ նոր քրեական գործի շրջանակներում շրջադարձային զարգացումներ կարող են տեղի ունենալ:

Մարտունի քաղաքի բնակիչ Մ. Ա.-ն հաղորդում էր տվել ՀՔԾ-ում, որի համաձայն՝ դատարանի նախագահին 6 հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել մի ընկերությանը պատկանող հողատարածքը ձեռք բերելու նպատակով, սակայն հետագայում տեղեկացել է, որ այդ հողամասը կեղծ փաստաթղթերով վաճառվել է, գումարը հետ է վերցրել:

Պարզվում է, որ Մարտունի քաղաքի բնակիչ Մելսիկ Ասոյանը ցանկացել էր դատարանի նախագահի միջոցով տիրանալ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հողատարածքին: Armtimes.com-ը բազմիցս անդրադարձել է այս ընկերության խնդիրներին: Ընկերության տնօրենը մեզ պատմել էր, որ իր ընկերության տարածքի մի մասը դատարանների ապօրինի որոշումներով ձեռք էր բերել ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանը: Գործարանի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանը բազմաթիվ դատական գործընթացներով է անցել, սակայն Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները միշտ հօգուտ Հայկազ Բաղմանյանի են վճիռներ կայացրել:

«Մասնավոր ընկերությունն իմ ընկերությունն է: Այդ հողը պատկանում է «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ին, ոնց որ թե տվյալ քաղաքացին 0.30 հա է ցանկացել գնել: Այդ հողը նախկինում ճահիճ էր: Հայկազ Բաղմանյանը խլել էր ոչ միայն 0.60 հա-ն, այլև 0.95 հա-ն: 2013 թվականին Հուսիկ Բաղդասարյանը դիմեց դատարան, որպեսզի սեփականաշնորհեմ այդ հողամասը և վաճառեմ իրեն: Այդ ընթացքում դիմեց դատարան, որպեսզի ինձ պարտավորեցնեն, որ այդ հողատարածքը վաճառեմ իրեն: Ես ստիպված հաշտության պայմանագիր կնքեցի, և 400 հազար դրամ իրենցից վերցնելով՝ վճարեցի այդ հողակտորի հողի հարկը: Ես առաջարկեցի, որ հողի կադաստրային արժեքը վճարեն և ես պրծնեմ այդ տարածքից»,- armtimes.com-ի հետ զրույցում ասաց Թաթուլ Բաղդասարյանը՝ նշելով, որ ինքն այդ հողատարածքը վաճառել է օրինական փաստաթղթերով, քանի որ այդ հողը իր գործարանի տարածքում է գտնվում, իսկ սեփականության իրավունքը պատկանում էր իր ընկերությանը:

«Ոնց կարող էին իմ սեփական հողը վաճառեին: Ասում է՝ 2012 թվականին փող է տվել, որ առնեի դատարանից, դատարանն ի՞նչ մարմին է, որ հող գնես: Իսկ ես առքուվաճառք եմ արել»,- հեգնեց Թաթուլ Բաղդասարյանը:

Վերջինս սպասում է հատուկ քննչականի ծանուցմանը, որ իրեն հրավիրեն ՀՔԾ, քանի որ բազմաթիվ փաստեր է պատրաստվում ներկայացնել: «Բացի դա ես այսօր դիմել եմ Ազգային անվտանգության ծառայություն և խնդրել եմ, որ գործը պահանջեն ԱԱԾ-ի քննչականում քննելու համար, և միանգամից մեղավորները կհայտնվեն: Ակնհայտ է, թե ինչպիսի կեղծիք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, սկսած դատախազից, քննիչից, դատարաններից և այլն: Իմ դիմումին, եթե ընթացք տան, մի շարք պաշտոնյաներ կկալանավորվեն, այդ թվում՝ նախկին քաղաքապետը, կադաստրի պետը»,- ասաց «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը՝ նշելով, որ եթե նույնիսկ միայն ՀՔԾ կանչեն, էլի բացահայտումներ կանի:

«Երբ որ Հայկազ Բաղմանյանը մեր ընկերությանը դատի տվեց, այդ ժամանակ ես առարկություններ ներկայացրեցի, ստիպված հողը ճանաչվեց համայնքային, որն աբսուրդ էր: Փաստորեն, իմ ընկերության գույքն անհիմն կերպով ճանաչել են Հայկազ Բաղմանյանի սեփականությունը: Իհարկե, կասեմ, որ Հայկազ Բաղմանյանին ներգրավվեք գործով»,- ասաց Թաթուլ Բաղդասարյանը:

Անդրադառնալով Հայկազ Բաղմանյանի հետ իր ունեցած խնդիրներին, ընկերության տնօրենն ասաց, որ մեծ հույսեր է կապում ԱԱԾ տնօրենի հետ: «Ես այսօր մեծ հույս եմ կապում ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանի հետ, քանի որ Բաղմանյանի ճանկերը չեն կարող հասնել Կուտոյանին: Ինքը Գեղարքունիքի մարզի բոլոր պաշտոնյաներին սարքել է հանցագործներ, չեմ կարծում, որ ԱԱԾ-ն կենթարկվի Հայկազ Բաղմանյանի ճնշումներին»,- ընդգծեց Թաթուլ Բաղդասարյանը:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում