Հանրապետական կոնգրեսականների մեծ մասը պատրաստ է համաձայնության հասնել Սպիտակ տան հետ և փնտրել ճգնաժամից դուրս գալու ուղիներ՝ հաղորդում է The Wall Street Journal-ը:
Հանրապետական Ջոն Բեյներն ասել է, որ իմաստ չի տեսնում բանակցություններ վարել դաշնային կառավարության ֆինանսավորումը վերսկսելու մասին, որպեսզի դրանից հետո անցում կատարվի պետական պարտքի շեմը բարձրացնելու բանակցություններին: Բեյները հուսով է, որ այդ երկու հարցերը հնարավոր է համատեղել ուրբաթ օրը տեղի ունեցող քննարկմանը: Նա նաև հայտարարել է «դեֆոլտի անթույլատրելիության» մասին:
Թերթի փոխանցմամբ՝ շատ հանրապետականներ կողմ կքվեարկեն ժամանակավոր բյուջեի նախագծին, որը նախատեսված է մինչև դեկտեմբերի 15-ի համար:
ԱՄՆ ֆինանսների նախարարության կարծիքով՝ ԱՄՆ կառավարության դեֆոլտը, որը տեղի կունենա պետական պարտքի շեմը չբարձրացնելու դեպքում, աղետալի հետևանքներ կունենա հաջորդ մի քանի տասնամյակի համար:











































