ԱՄՆ-ն Իրանից ակնկալում է հստակ գործողություններ միջուկային ծրագրի հարցում, միայն այս դեպքում կարող է խոսք լինել պատժամիջոցները մասնակի հանելու մասին: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, այս մասին հայտարարել է պետքարտուղարի տեղակալ Ուենդի Շերմանը՝ Կոնգրեսում ելույթի ժամանակ:
Շերմանը օրենսդիրներին կոչ է արել նաև զերծ մնալ բանակցությունների նախաշեմին Իրանի դեմ հավելյալ պատժամիջոցներ սահմանելուց:
Շերմանը, ով կղեկավարի ամերիկյան պատվիրակությունը Իրանի հետ նախատեսվող բանակցություններում, նշել է Իրանի դեմ կիրառվող տնտեսական ճնշումները թուլացնելու հավանականությունը, սակայն հասկացնել է տվել, որ դրա համար իրանական կողմից անհրաժեշտ են հստակ քայլեր, մասնավորապես՝ ուրանի հարստացման գործընթացի դադարեցում, միջուկային ծրագրի թափանցիկություն միջազգային ստուգող ատյանների համար:











































