Ընկճախտով տառապող մարդկանց համար դժվար է հիշել իրենց հետ տեղի ունեցած իրադարձությունների մանրամասները՝ պարզել են ամերիկացի գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված է Behavioral Brain Research գիտական ամսագրում:
Նրանք ենթադրում են, որ որքան ուժեղ է արտահայտված ընկճախտը, մարդը այնքան դժվար է հիշում իր անցյալից ինչ-որ բան՝ անկախ նրանից, թե որքան վաղ է տեղի ունեցել այդ իրադարձությունը:
Հետազոտողների կարծիքով՝ նման օրինաչափությունը տեղի է ունենում այն պատճառով, որ ընկճախտը արգելափակում է նոր բջիջների աճը, որոնք պատասխանատու են հիշողության համար, ինչի պատճառով էլ մարդը կարող է չհիշել շատ մանրամասներ:









































