Friday, 07 06 2024
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Գազալցակայանի ռեզերվուարներից արտահոսքը դադարեցվել է
Ալիևը և Պուտինը գաղափարական եղբայրներ են. մտերմացել են վերջին տարիներին

Կառավարությունը սկսում է ՀԱԷԿ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու գործընթաց

ՀՀ կառավարությունը կքննարկի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Այն ընդգրկված է գործադիրի օգոստոսի 24-ի նիստի օրակարգում:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում:

Հաշվի առնելով, որ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է՝ ՀՀ կառավարությունը 2012թ.-ին ընդունել է որոշում` «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման մասին:  Ըստ հիմնավորման, հաշվի առնելով, որ 2014թ. մարտի 27-ի ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հաստատվել է «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգում տասը տարով, անհրաժեշտ է 2007-ին ընդունված ռազմավարության դրույթներն ապահովելու նպատակով մեկնարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան»-ի առաջին էներգաբլոկի շահագործումից հանման գործընթացը:

Ռազմավարությամբ առաջարկվում է որպես Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը գնահատված է (2007 թվականին) շուրջ 310,37 մլն դոլար, որն իրականացվելու է 3 փուլով: Առաջին փուլ՝ շահագործումից հանելու լիցենզավորման նախապատրաստում, տևողությունը 3 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 6 մլն. եվրո: Երկրորդ փուլ՝ հետշահագործման փուլի տևողությունը, ՀԱԷԿ-ի կանգառից հետո 10 տարի է, որի ընթացքում աշխատանքների իրականացման համար գնահատված ծախսերը կազմում են մոտ 70,0 մլն. եվրո: Երրորդ և հաջորդ փուլերի իրականացումը նախատեսվում է ավարտել Հայկական ԱԷԿ-ի կանգառից հետո 40 տարվա ընթացքում, այդ աշխատանքների համար ծախսերը գնահատված են շուրջ 163 մլն. եվրո:

Կառավարության  կողմից հավանության արժանանալուց հետո օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում