Չիկագոյի Kuma’s corner փոքր ռեստորանում վաճառքի են հանվել հաղորդության համար նախատեսված հացով և գինու սոուսով պատրաստված համբուրգերներ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նոր կերակրատեսակը կոչվում է Ghost (ուրվական): Kuma’s corner-ում, որտեղ հաճախ է հնչում ծանր երաժշտություն, ընդունված է համբուրգերներն անվանել՝ ի պատիվ երաժշտական խմբերի: Ռեստորանի տիրոջ խոսքով՝ հոկտեմբերին ընտրությունը կանգ է առել շվեդական Ghost խմբի վրա:
Ռեստորանի պաշտոնական ներկայացուցիչ Լյուկ Տոբիասի խոսքով՝ կան մարդիկ, ովքեր կարծում են, թե համբուրգերը վիրավորում է իրենց համոզմունքները, սակայն իրենց ուրախացնում է, որ մեծամասնությունը հումորի զգացում ունի:
Նրա խոսքով՝ նոր կերակրատեսակը հյուրերի մոտ հետաքրքրություն է առաջացնում և շնորհիվ դրա՝ լավ վաճառվում: Հաճախորդները գոհ են մնում:











































