«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ «Ուսուցչի օր» տոնի առթիվ ուսուցիչների մեծարման երեկո կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը կառավարության որոշմամբ հատկացվել է շուրջ 8 միլիոն դրամ:
Իսկ ՀՀ 2013թ. «Լավագույն դաստիարակ» և «Լավագույն ուսուցիչ» մրցույթների հաղթողներին մեկական «Շևրոլե Ավեո» մակնիշի ավտոմեքենայով պարգևատրելու նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացվել է 12 մլն 600 հազար դրամ: Ի դեպ, այս հանրապետական մրցույթներն անցկացվում են 13-րդ անգամ:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:











































