Ամերիկյան NBC հեռուստաալիքը հայտարարել է առաջիկայում ռեալիթի-շոու թողարկելու մասին, որի հաղթողը որպես մրցանակ կստանա տիեզերանավի ուղեգիր: Տիեզերանավը ստեղծվել է բրիտանացի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի ընկերության կողմից:
«Տիեզերական մրցարշավ» անվանումը ստացած հեռուստաշոուի պրոդյուսերը բրիտանացի Մարկ Բերնեթն է, որը հայտնի է ժողովրդականություն վայելող
Իր մի քանի հեռուստատեսային ժամանցային ծրագրերով՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
«Վերջին տասը տարիների ընթացքում ես փորձել եմ իրականացնել իմ երազանքը՝ հեռուստաշոուի օգնությամբ սովորական ամերիկացուն յուրօրինակ ճամփորդության հնարավորություն տալ: Ռիչարդ Բրենսոնի Virgin Galactic ընկերությունը տիեզերական զբոսաշրջության ապագան է»,- ասել է Բերնեթը:








































