ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը երեկ՝«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության կազմից հանելու մասին որոշում կայացնելուց առաջ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անցկացրած խորհրդակցության ժամանակ, հետաքրքիր առաջարկ Է ներկայացրել.
«Ավելի լավ է՝ Ջարուհուն ծնող կանչեք»: Մանուկյանի կատակը դուր է եկել ԱԺ պատգամավորներին: Ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանն ամենևին էլ չի փորձել Հ. Աբրահամյանի մոտ պաշտպանել իր կուսակցական պատգամավորին, այլ նույնիսկ ասել է, թե Փոստանջյանի վերադարձից հետո ինքը կզրուցի նրա հետ: Մինչ այդ, ինչպես «ժողովուրդ»-ը տեղեկացավ, ՀՀԿ-ն պատրաստվում է վատ ընդունելություն ցույց տալ Հայաստան վերադարձող Փոստանջյանին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































