Saturday, 08 06 2024
Մինսկի խումբը մնացել է Ալիևի կոկորդում
Հերթը հասավ Վլադիմիր Գասպարյանի փեսայի ապօրինի ունեցվածքին
Ձորակն ընկած քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը
00:20
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը չի մասնակցի Շվեյցարիայում Ուկրաինայի գագաթնաժողովին
Ալեն Սիմոնյանը մասնակցել է Վրաստանի անկախության 106-րդ տարեդարձի տոնին նվիրված հանդիսավոր ընդունելությանը
Ալիևը որսացել է պահը. բանալ շանտաժի տեխնոլոգիա է կիրառվում
Գալստանյանից հույսը կտրե՞լ են. ինչպես Կոպիրկինի հետկանչը դարձավ «սովորական պրակտիկա»
Ալիևի պահանջները ռուսական պատվեր են. այդ վարքի համար պետք է «գլխին ստանա»
Գալստանյանը «փուռն ա տալիս» մարդկանց, հեղափոխություն հնարավոր չէ. Ալեն Սիմոնյան
Չափից ավելի բաց ենք. սահմանազատված գոտում ծառայում են սահմանապահներ. փոխնախարար
Մահվան ելքով մարտակռիվ՝ հայր և որդիների մասնակցությամբ
Ալիևը թող խոսի հայերի կոտորածից, ազատ արձակի ռազմագերիներին. հարվածում է գործընթացին
Գալստանյանի շարժումը Ալիևի ջրաղացին ջուր է լցնում, պասերով են գործում. Ալեն Սիմոնյան
Հերիք է մեզ սպառնաք. Ալեն Սիմոնյանը արձագանքում է Գալուզինին
Զախարովան ստում է՝ Հայաստանից պատվիրակություն չի գնացել Բուչա. Ալեն Սիմոնյան
Ալիևին խաղաղություն պետք է ուղիղ այնքան, որքան` Հայաստանին
Փակ սահմաններ եւ «ուղեղային պատուհան». ի՞նչ է ծրագրում Ալիեւը
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին

Կարեն Կարապետյանի քաղաքական բենեֆիսը

Խորհրդարանական ընտրություններին հաջորդած Հայաստան-ԵՄ ճգնաժամից հետո Կարեն Կարապետյանը իշխանության առաջին բարձրաստիճան պաշտոնյան է, ով երեկ վերահաստատել է, որ նոյեմբերին Հայաստանը Եվրամիության հետ ստորագրելու է համագործակցության շրջանակային համաձայնագիրը:

«Մենք գնում ենք ստորագրման»,- «Բազե» հավաքին մասնակցելուց հետո Ծաղկաձորում հայտարարել է վարչապետը: Այս լակոնիկ հայտարարությունն ուշագրավ է մի քանի առումով և ունի մի քանի ենթաշերտ: Նախ՝ շուտով բոլորում է Կարեն Կարապետյանի վարչապետության մեկ տարին, և սա, ըստ էության, նրա առաջին քաղաքական հայտարարությունն է, եթե, իհարկե, չհաշվենք Կարապետյանի մի քանի կցկտուր կարծիքները 2018-ի վերաբերյալ:

Հենց այս առումով էլ Կարապետյանի հայտարարությունն ուշագրավ է դառնում, որովհետև նա ռուսամետ գործչի համբավ ունի, անցած մեկ տարում պաշտոնական այցերը սահմանափակել է եվրասիական տարածքով և ահա, հայտարարում է, որ Հայաստանը հաստատակամ գնում է ԵՄ-ի հետ համաձայնագրի ստորագրման:

https://www.youtube.com/watch?v=qfLoxZfB844

Անցած մեկ շաբաթվա ընթացքում Կարապետյանն իր իշխանական հայտի շրջանակներում խաղարկում էր ռուսական, ավելի ստույգ՝ Մեդվեդևի գործոնը: Երեկ նա փաստորեն մեսիջ է ուղարկել Բրյուսել, որ չնայած ռուսամետ գործչի իմիջ ունի, սակայն խրախուսում է ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: Թերևս սա բնական հայտարարություն է մի գործչի կողմից, ով հաջորդ տարի հավակնում է ձևավորել Հայաստանի իշխանությունը:

Մյուս կողմից՝ Կարապետյանն ընդամենը մեկ շաբաթ առաջ է հանդիպում ունեցել ռուսաստանցի իր գործընկեր Մեդվեդևի հետ և, անկասկած, նրա հետ քննարկել է նաև Հայաստանի և ԵՄ հարաբերությունների հարցը: Երեկվա մեկ նախադասությամբ Կարապետյանը հասկացնում է, որ Ռուսաստանը չի խոչընդոտելու Հայաստանի և Եվրամիության միջև նոր պայմանագրի ստորագրմանը:

Կարեն Կարապետյանի ինտեգրումը Հայաստանի, այսպես կոչված, եվրոպական քաղաքականությանը հետաքրքիր երանգ է հաղորդում գործընթացին՝ այն իմաստով, որ նա, մեծ հաշվով, կոմպրոմիսային և ապաքաղաքական գործիչ է: Այս հանգամանքը նշանային է և բացահայտում է Երևանի ու Բրյուսելի այսօրվա հարաբերությունների բովանդակությունը, ավելի շուտ՝ դրանցում քաղաքական բովանդակության բացակայությունը:

Հայաստանի իշխանություններն իրենց եվրոպական քաղաքականությունն այնքան են հարմարեցրել սեփական ու Մոսկվայի շահերին, որ դրանք զրկվել են բովանդակությունից: Այս ֆոնին սպասվող համաձայնագիրը թեև դրական է Հայաստանի համար, բայց, ըստ էության, որակական ոչինչ չի փոխելու մեր քաղաքական, հանրային կյանքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում