Thursday, 02 07 2026
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը
Դուք հանրությանը չեք լսում, դրա համար էլ կիսվել է ձեր խմբակցությունը․ Վարդանյանը՝ ընդդիմությանը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեորեն պատժելի արարք է
Ընտրությունները կայացել են, և պատգամավորները հանձնառու են հանրային պահանջն իրացնելու․ ՆԳ նախարար
Երևանում շահագործման է հանձնվել ընտանի կենդանիների համար նախատեսված 13 զբոսայգի
Վարչապետը կառավարությունում հյուրընկալել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին
10:30
Վենեսուելայում երկրաշարժերի հետևանքով զոհերի թիվը հասել է 2295-ի
10:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Էդվարդ Նալբանդյանի խայտառակություններ. մամուլ

«Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն այսօրվա խմբագրականում գրում է:

«2008 թվի ապրիլից արտաքին գործերի նախարար աշխատող Էդվարդ Նալբանդյանը կարող է դառնալ ամենաերկարակյաց նախարարը, եթե գերազանցի Վարդան Օսկանյանի սահմանած ռեկորդը, ով 10 տարի՝ 1998-2008-ը, զբաղեցրեց մեր երկրի համար կարևոր այս պաշտոնը: Բայց, ինչպես Վարդան Օսկանյանը, էդվարդ Նալբանդյանը ևս շատ բան չունի հպարտանալու՝ արտաքին քաղաքական մեծ նվաճումներ նրանց պաշտոնավարման օրոք չեն գրանցվել: Ավելին՝ էդվարդ Նալբանդյանն իր պաշտոնավարման 5-ից ավելի տարիների ընթացքում 2 մեծ գործընթացի է մասնակցել՝ երկուսն էլ ավարտվել են խայտառակ ձախող մամբ: Առաջինը, անշուշտ, «ֆուտբոլային դիվանագիտությունն» էր՝ հայթուրքական անփառունակ արձանագրությունների ստորագրման տեսքով, որից մեր պատմության մեջ մնացին նախարարի թշերին թփթփացնելու կադրերը: Մյուսը Եվրամիության հետ մոտ քառամյա բանակցություններն էին, որոնք ավարտվեցին Ռուսաստանի նախաձեռնած Մաքսային միություն մտնելով և մեր արտաքին քաղաքական կուրսն ամբողջությամբ դեպի հյուսիս ուղղելով: Այս երկու ձախողումը նման են խոշոր ճակատամարտեր տանուլ տալուն, երբ զորավարը, ով պարտվել է, հսկայական ֆինանսական ու մարդկային կորուստներ կրել, շարունակի զորքն առաջնորդել՝ այնպես, կարծես ոչինչ չի եղել: Բայց ուր էր թե սրանք լոկալ ճակատամարտեր լինեին և կորուստներն էլ՝ վերականգնվող: Երկու գործընթացներում էլ մենք ունենք լրջագույն նահանջ նախնական վիճակից, հիմա ոչ հայ-թուրքական հարաբերություններն են «մինչֆուտբոլային» մակարդակին, ոչ ԵՄ-ի հետ բանակցությունները: Ցանկացած երկրում այսպիսի խոշոր «ճակատամարտեր» տանուլ տված «զորավարին» վաղուց էին պաշտոնաթող արել, կամ ինքն էր հեռացել: Բայց մենք եզակի երկիր ենք, որտեղ պաշտոն ստանում և կորցնում են բացառապես սիրո հողի վրա»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում