Առաջիկա հանգստյան օրերին «Յուվենթուս»-ը Ա Սերիայի հերթական տուրի շրջանակներում հանդիպում է անցկացնելու «Միլան»-ի դեմ: Թուրինցիները չեն կարող օգտվել Միրկո Վուչինիչի ծառայություններից, ով, ինչպես ցույց է տվել այսօր կատարած բժշկական հետազոտությունը, աջ ազդրի մկանի վնասվածք է ստացել:
Թիմի պաշտպան Ստեֆան Լիխշտայների վնասվածքի լրջության աստիճանը դեռևս ուսումնասիրվում է: Շվեյցարացի ֆուտբոլիստը նույնպես վնասվածք է ստացել «Գալաթասարայ»-ի դեմ խաղի ժամանակ:
Հարցական է նաև Անդրեա Բարցալիի մասնակցությունը, ով ապաքինվում է սրունքաթաթի վնասվածքից: Սակայն Gazzetta dello Sport-իտեղեկությունների համաձայն` նա կարող է խաղադաշտ դուրս գալ:








































