Friday, 07 06 2024
13:45
Մեքսիկայում հրապարակվել են նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները
ՌԴ-ն աշխատում է Ղրղզստանում և Հայաստանում «Միր» քարտերի վերագործարկման ուղղությամբ
«Ապօրինի կառուցված գազաբենզալցակայան Երևանում չպետք է լինի». քաղաքապետ
Վարչապետն ընդունել է Շանհայի համագործակցության կազմակերպության գլխավոր քարտուղարին
Եզդիների մոտ վաղ ամուսնությունը ավանդույթ չէ, այլ արատավոր սովորույթ, որը արմատացել է. Բաքոյան
Հրդեհ Լեռնանիստ գյուղում
12:45
ՌԴ-ում հայտնել են ուկրաինական 28 ԱԹՍ, իսկ Ուկրաինայում` ռուսական 48 ԱԹՍ խոցելու մասին
Ներհայաստանյան քննարկումներին միջամտելու Բաքվի փորձերը կոպիտ միջամտություն են մեր ներքին գործերին․ ՀՀ ԱԳՆ
Ասենք` մինչև 18 տարեկան չենք թույլատրում, բայց փաստացի կան ու լինեու են ամուսնություններ մինչ այդ
18 տարին չլրացածներին ՀՀ-ում ալլևս չի թույլատրվի ամուսնանալ. նախագիծ
12:15
Ֆրանսիան Կիևին կտրամադրի «Mirage 2000-5» կործանիչներ և կվերապատրաստի 4500 ուկրաինացի զինվորի
Ուղիղ․ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Լուրերի օրվա թողարկում 12։00
«Տեղի է ունեցել 3 հեղուկ գազի, դիզելի և բենզինի 1-ական ցիստեռներից արտահոսք». նոր մանրամասներ պայթյունից
Հաջորդ «կայարանը» Բե՞ռն
11:50
Ներկայացուցիչների պալատի խոսնակը հայտնել է Կոնգրեսում Նեթանյահուի ելույթի օրը
Օրենքում կիբերհանցագործությունների ցանկ կսահմանվի․ ՆԳՆ փոխնախարար
Եթե ունեք կրիպտոակտիվ, պետք է հայտարարագրել. ՆԳՆ փոխնախարարը ներկայացրեց օրենքի նախագիծը
Իսրայելը ռմբակոծել է Հզբոլլահի օբյեկտները
11:15
Նավթի գներն աճել են․ 06-06-24
ՀԱՄԱՍ-ը առաջիկա օրերին կպատասխանի Գազայում հրադադարի առաջարկին
Գազալցակայանի պայթյունի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Անվտանգության նկատառումներից ելնելով՝ դադարեցվել է Աբովյանի գազամատակարարումը
Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունը վերականգնված է
ԵՄ-ն կաջակցի Հայաստանում կրթահամալիրների կառուցման և լաբորատորիաների ստեղծման համար
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին
Շիրակ–Ջաջուռ ճանապարհին մեքենան բռնկվել է․ կա զոհ
Ուղիղ․ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը
Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մեջ կա անչափահաս
Լուրերի առավոտյան թողարկում 10։00

Ավտորիտար համակարգերում անգամ բոյկոտն է անարդյունավետ. Լևոն Բարսեղյան

«Ընդհանրապես ավտորիտար համակարգերում բոլորովին այլ կանոններ են գործում, և այս տեսակ ընտրական, դատական համակարգի պարագայում հնարավոր է չգործեն այն գործիքները, որոնք արդյունավետ են քաղաքակիրթ աշխարհում: Հայաստանում գուցե բոյկոտն էլ է անարդյունավետ միջոց»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Գյումրու ավագանու անդամ Լևոն Բարսեղյանը՝ անդրադառնալով Գյումրիում ավագանու ԳԱԼԱ-ի անդամների որոշմանը:

Նշենք, որ Գյումրիի ավագանիում 4 մանդատ ունեցող ԳԱԼԱ կուսակցությունը հայտարարել է բոյկոտը դադարեցնելու մասին և սեպտեմբերից կմասնակցի Գյումրիի ավագանու նիստերին:

Գյումրիում 2016թ. հոկտեմբերին կայացած ավագանու ընտրություններում հաղթանակ տարավ «Բալասանյան» դաշինքը: Ընտրություններից հետո «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններից մեկական մանդատ բոնուսային կարգով բաժին հասավ «Բալասանյան» դաշինքին, որը մեծամասնություն կազմեց: 8 մանդատ ունեցող ԲՀԿ-ն դեռ շարունակում է բոյկոտը:

Միևնույն ժամանակ Բարսեղյանը նշեց, որ ԳԱԼԱ-ի բոյկոտը հայտարարված էր մինչև Սահմանադրական դատարանում խնդրի քննության ավարտը: «Բոյկոտը ոչ թե ավագանու անդամների դեմ էր, Բալասանյան Սամվելի դեմ էր: Բոյկոտը ԿԸՀ-ի և թիվ 34 ԸԸՀ-ի ապօրինությունների դեմ էր, որոնք կամայական մեկնաբանել էին օրենքի անորոշությունները: Բայց գյումրեցիները 10.5 տոկոս քվե են տվել ԳԱԼԱ-ին, և երկար քննարկումներից հետո որոշվել է մասնակցել և անել այն, ինչ հնարավոր է»,- նշեց Բարսեղյանը՝ հավելելով, որ ինքն էլ է երկար մտածել՝ մասնակցե՞լ նիստերին, թե՞ ոչ, բայց վերջում ԳԱԼԱ-ի գործընկերները պնդել են:

«Ես կարևորում եմ մարդկանց տված քվեն, պարզապես միշտ դժգոհել եմ, որ մարդիկ զանգվածային դժգոհության հետ մեկտեղ գնում և իրենց քվեն տալիս են գործող ռեժիմին և ռեժիմի ներկայացուցիչներին: Ժամանակին ես ավագանու կազմում 20 հոգուն հակառակ եմ քվեարկել, և դրանից իմ արժանապատվությունը չի տուժել: Ես իմ տեղում եմ եղել և իմ դիրքորոշումը հայտնել եմ: Թող մտածեն այն մարդիկ, ովքեր իրենց դիրքորոշմանը հակառակ են քվեարկում և, ասենք, ջրմուղը նվիրում են պետությանը, պետությունը այն տալիս է «Վիոլային», որն էլ սկսում է ապականել ջրամատակարարումը և սակագին թանկացնել: Թող էդ մարդիկ մտածեն: Ես շարունակելու եմ նույն կերպ աշխատել»,- ասաց Բարսեղյանը՝ հավելելով, որ այն մարդիկ, ովքեր կարծում են, թե անիմաստ է 4 հգով աշխատել ավագանու կազմում, նրանց կարելի է օրինակ բերել նախկին ընդդիմության և իշխանության, ներկայումս ԱԺ-ում «Ելք»-ի ներկայացվածությունը:

«Կարծում եմ, որ ամեն դեպքում արժե անել այն, ինչ կարելի է անել: Մենք օգտվում ենք այդ հնարավորությունից և մարդկանց բացատրելու ենք, որ սա է վիճակը»,- եզրափակեց Բարսեղյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում