Ֆրանսիայի ոստիկանությունն ուժեղացրել է վերահսկողությունը սահմանին, հայտնում է Associated Press-ը:
Վերահսկողության խստացումը կապված է Բարսելոնայում ահաբեկչության կազմակերպման կասկածյալի որոնման հետ:
Հաղորդվում է, որ մինչև հիմա սահմանին ոչ ոքի չեն ձերբակալել:
Ոստիկանությունը որոնում է Բարսելոնայի ահաբեկչության կազմակերպման հիմնական կասկածյալին՝ մարոկկացի Յունես Աբույակուբին: