ՖԻՖԱ-ի նախագահ Զեպ Բլատերը հետաձգել է աշխարհի 2022 թվականի առաջնությունը ձմռանն անցկացնելու մասին որոշման հարցը: Այդ մասին հայտնում է The Telegraph-ը:
ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին դեռևս հարցի լուծման նման տարբերակի կողմնակից չէ և չի աջակցում ՖԻՖԱ-ին: Պլատինիի կարծիքով` չի կարելի շտապ նման որոշումներ կայացնել:
«Եթե անգամ փոքր հնարավորություն լինի աշխարհի 2022 թվականի առաջնությունն ամռանն անցկացնելու համար, մենք այդպես էլ կանենք»,- հայտարարել է Պլատինին:









































