Sunday, 05 05 2024
10:45
Նորվեգիան 630 մլն դոլարով կավելացնի պաշտպանական ծախսերը
Թուրքիան Ադրբեջանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի արտահերթ նիստ է նախաձեռնել. Բաքուն նույնպես «կխզվի՞» Իսրայելի հետ
10:24
G7-ի երկրները մտադիր են նվազեցնել Ռուսաստանից կախվածությունն ատոմային էներգետիկայի բնագավառում
Սա հիբրիդային պատերազմ է․ Տավուշում Ալիևը վերցրեց բարձունքներ՝ առանց կրակոցի
Վրաստանը տուրիզմից ռեկորդային եկամուտներ է ստացել
Վրաստանում փաստացի պետական հեղաշրջում է. սահմանադրությունը խախտելով գնում են ավտորիտար ճամբար
09:45
G7-ի երկրները համաձայնության են հասել մինչև 2035 թ. ածխից հրաժարվելու շուրջ
09:30
Եվրահանձնաժողովի ղեկավարը չի բացառել TikTok-ի արգելափակումը Եվրամիությունում
09:15
Մասկի կարողությունը ավելացել է 37 մլրդ-ով
Եկեղեցու առաջնորդություն եւ քաղաքական հրամայական.հարցեր՝ Տավուշից մինչեւ Երեւան
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով

«Հայաստանը ԵԱՏՄ-ում Գիքորի կարգավիճակում է. ով հասնում՝ հարվածում է մեզ, պատասխանելու կամք չունենք»

«Պատժամիջոցների հերթական տրանշը  շատ սպասելի էր և պետք էր, քանի որ առանձին վերցրած՝ թե՛  ՌԴ-ն, թե՛  Հյուսիսային Կորեան շարունակում են ոչ ժողովրդավարական գործելակերպն իրենց քաղաքականության մեջ, որն անդրադառնում է ինչպես տնտեսական, այնպես էլ հասարակական և ռազմական քաղաքականության բնագավառում։

Պատժամիջոցների այս նոր  փունջը Ռուսաստանի վրա կանդրադառնա բացասական կերպով. հիշում ենք, որ դեռևս  2014-2015թթ. պատժամիջոցների առաջին թափի հետ ռուսական ռուբլին միանգամից արժեզրկվեց գրեթե կրկնակի, բարձրացել է գործազրկության մակարդակը, խնդիրներ կան աղքատության մակարդակի հետ կապված, և հիմա տնտեսությունը գտնվում է ճահճացման  փուլում,  և դա կարող է բերել նաև ստագնացիայի ժամանակաշրջանի ՌԴ տնտեսության մեջ, այսինքն՝ ոչ միայն տնտեսական աճի, տնտեսական զարգացման տեմպի վրա  սա կարող է վատ ձևով ազդել, այլ նաև կարող է ազդել ֆինանսական շուկայի վրա, որը Ռուսաստանի  տնտեսությունը կբերի կոլապսի շեմին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց  «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ Մովսես Արիստակեսյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից  ընդդեմ Ռուսաստանի կիրառվող նոր պատժամիջոցներին։

Նա  համոզված է, որ այս պատժամիջոցներն իրենց անմիջական ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական առումով։  Արիստակեսյանի  խոսքով՝ Հայաստանն անկախության տարիներից ի վեր շարունակաբար վարել է այնպիսի քաղաքականություն, որը նրան հասցրել է Ռուսաստանի վասալային կարգավիճակին։

«Մենք այսօր արդեն իսկ կորցրել ենք Անկախության հռչակագրով հռչակված մեր ինքնիշխանության մեծ  մասը, որն արտահայտվել է  թե՛  «Գույք՝ պարտքի դիմաց» և համանման այլ գործարքներով՝ մեր ռազմավարական նշանակության օբյեկտները  սեփականության իրավունքով փոխանցելով մեր «ռազմավարական ընկերոջը», թե՛  հատկապես 2013թ.-ի սեպտեմբերի 3-ին, երբ կամովին մենք մտանք մի թիմ, որը կոչվում է ԵԱՏՄ։  Այստեղ Հայաստանը գտնվում է պարզապես Գիքորի կարգավիճակում․ ով ասես՝  հասնում է և հարված հասցնում մեզ, բայց մենք դրան պատասխանելու իրավունք և կամք չունենք»,- ընդգծեց Մովսես Արիստակեսյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ Հայաստանի քրեաօլիգարխիկ համակարգի վրա պատժամիջոցների ազդեցությունն ավելի քիչ կլինի, քան ժողովրդի վրա, քանի որ Հայաստանի տնտեսությունը հիմա չի զարգանում։

«Ես չեմ հավատում  ԱՎԾ-ի այն տվյալներին, որ որոշակի աճի տեմպ կա․ չկա այդպիսի բան, մեր պետական բյուջեն դատարկ է, և մենք դեֆոլտի առաջ ենք կանգնած, իսկ բյուջեն լցնելու համար կառավարությունը դիմում է բազմաթիվ միջոցների՝ ՃՈ տուգանքներն են շատացնում, կարմիր գծեր են քաշում ու փող են կեղեքում, վարչական իրավախախտումների տարբեր տեսակներ են մոգոնում և օրենսգրքով ամրագրում, որպեսզի ժողովրդից փող քամեն, որովհետև բյուջեում տնտեսությունից  փող  չի գալիս։

Պատժամիջոցներն առավելապես կանդրադառնան ժողովրդի, մեր հասարակության վրա, ինչը կարտահայտվի արտագաղթի նոր ալիքով, գործազուրկների քանակի ավելացմամբ ու աղքատության մակարդակի բարձրացմամբ, այսինքն՝ չքավորներն ավելի կշատանան, իսկ կեղտոտ փողեր տնօրինող և ժողովրդին հարստահարելու արդյունքում հարստացած քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներին պետք է ԱՄՆ-ն ու այլ երկրները ընդգրկեն հատուկ ցուցակի մեջ, որպեսզի նրանց  իրենց  երկիր մուտքի վիզա չտրամադրվի»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում