Չինաստանի Շենսի մարզում թունավոր բոռերի հարձակումների հետևանքով մահացել է 41 մարդ: Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Գործակալության տվյալներով՝ միջատների «հաղթարշավը» շարունակվում է արդեն 3 ամիս: Ավելի քան 1600 մարդ խայթոցների են ենթարկվել, մոտ 200-ը հոսպիտալացվել են: Ծայրահեղ ծանր վիճակում է առնվազն 37 մարդ:
Տեղի իշխանությունները նշում են, որ միջատների «հաղթարշավի» պատճառը տաք և չորային ամառն էր: Միջատների հարձակումներից ամենից շատ տուժել են հյուսիսային Անկան, Հանչժուն և Շանլո քաղաքները:










































