Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ զինված ուժերի գերագույն հրամանատարության շտաբի (SHAPE, գտնվում է բելգիական Մոնս քաղաքի մոտ), ինչպես նաև ամերիկյան ռազմաօդային ուժերի «Շիեվր» բազայի անձնակազմի մի մասը ուղարկվել են տեխնիկական արձակուրդի՝ ԱՄՆ-ում բյուջետային ճգնաժամի պատճառով: Այս մասին հայտնում է RTBF հեռուստաալիքը:
Խոսքը հիմնականում վարչական և հաղորդակցական ծառայությունների աշխատողների մասին է:
Հաղորդվում է, որ ճգնաժամի պատճառով խնդրվել է աշխատանքի դուրս չգալ այն բելգիացիներին, ովքեր վարձվել են ամերիկյան զինվորական հուշաձանների հարցերով հանձնաժողովի կողմից՝ Բելգիայի տարածքում զոհված ամերիկացի զինվորների գերեզմանների պահպանության համար: Նրանք հուղարկավորված են երեք գերեզմանատներում:










































