Այսօր իսրայելցի միլիարդատեր Սեմի Օֆերին իր բնակարանում մահացած են հայտնաբերել: Նրա անունը վերջին օրերին բազմիցս հայտնվում էր մամուլում` կապված Իրանին անօրինական կերպով լցանավ վաճառելու հետ: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին:
Ինչպես հայտնի է, ամերիկյան կառավարությունը խիստ պատժամիջոցներ է սահմանել Թեհրանի նկատմամբ, ինչը բացառում է համագործակցությունը տնտեսական բոլոր առանցքային ոլորտներում: Սեմի Օֆերի Ofer Brothers Group ընկերությունը պատրաստվում էր լցանավ վաճառել Իրանին, ինչը հակասում է այդ պատժամիջոցների պայմաններին:
89-ամյա Օֆերը համարվում է Իսրայելի ամենահարուստ մարդկանցից մեկը: Նրա մահվան հանգամանքների մասին այլ մանրամասներ չեն հաղորդվում:








































