Ռեկորդային գնով՝ 700 հազար դոլարով Քուվեյթի աճուրդում վաճառվել է բազե, որը գնել է հարուստ մի կատարցի, որսորդության սիրահար:
Ինչպես գրում է «Էմիրեյթս նյուզ» թերթը, բացառիկ որսորդական թռչունը տարածաշրջանում հավանաբար կորել է որսի ժամանակ ու պատահաբար հայտնվել է Սաուդյան Արաբիայում:
Թռչնին հայտնաբերածները հայտնել էին, որ այն չունի հատուկ նշումներ տիրոջ անվան մասին կամ հավելյալ այլ տեղեկություններ չի պարունակել:
Բազեի նոր տերը՝ Մուհամմեդ Ալ-Ալին, չի ծրագրում հրաժարվել թռչնից ու արդեն նրան շրջապատել է հոգատարությամբ: Նա թերթին պատմել է, որ բազեին հետևելու է 2 ծառայող և հետևելու են գիշերուզօր: Որպեսզի թռչունը չկորի, նրա վրա ամրացրել են մինչև 5 կմ շառավղող հաղորդիչ:
Թռչնի նոր տերը արգելել է կողմնակի անձանց լուսանկարել ու մոտենալ իր գնումին, քանի որ, ըստ տեղի սովորույթների, թռչնին կարող են տեսնել միայն նրա տերն ու նրա շրջապատը, իսկ մյուսներին կարելի է տեսնել միայն նրա ճանկերը:
Բազեի որսը Պարսից ծոցում համարվում է հարգի: Հարուստ շեյխերը հարյուր հազարավոր դոլարներ են վճարում այդ փետրավորների համար:











































