Friday, 07 06 2024
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը
14:30
Հանդիպել են Օվերչուկն ու Մուստաֆաևը
Հստակեցվել են ոստիկանության գվարդիայի գործառույթները, այն կլինի ոստիկանապետի ղեկավարման ներքո
Ժամը 10.00-ի դրությամբ Երևան-Սևան ավտոճանապարհի երթևեկությունն ամբողջությամբ վերականգնվել է. ՆԳՆ
ժամը 8.51-ի դրությամբ բոլոր ռեզերվուարներից դադարեցվել է արտահոսքը
«Ասում են` «գործակալ» է, միլիոն է ստանում», «ԱԱԾ-ն հերքել է, որ իր գործակալը չէ, թե ու՞մն է՝ կճշտվի»
Ոստիկանությունը տնտեսվարողի վզին հավելյալ գումար է դնում, որքա՞ն կկազմի այն. Մանուկյան
Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում հնդկական առաջատար տեխնոլոգիաների օգտագործմամբ պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու. Հրանտ Բագրատյան

 ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Բազմիցս առիթ եմ ունեցել արհահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին։ Մեզ մոտ Արմենիայում դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։ Այսօր, սակայն, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք հայ առաքելական եկեղեցու, կնոջ և ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական և ազգային արժեքների մասին և այլն։

Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք և 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով. Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։ Նկատի ունեցեք, գրել եմ և ոչ թե թարգմանել։ Բացի այդ ազատ շփվում եմ ևս 2 լեզուներով՝ գերմաներեն և ֆրանսերեն։ Ի՞նչ է ինձ հուշում իմ անձնական աշխատանքային փորձը։ Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։ Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ի՞նչու։ Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։

Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ, վերցնենք բառերի քանակը։

Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես, 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ խմբագիր ե.Գալստյան) կա 75000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է.Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ) կա 132000 բառ։ Ըստ USA Today-ի 2010-ին անգլերենում կար 999985 բառ, չինարենում՝ 500000, գերմաներենում 250000, ճապոներենում՝ 232000, իսպաներենում 225000, ռուսերենում՝ 195000, (http://news.flarus.ru/?topic=1115http://www.norma-tm.ru/psychological_war.html

Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենևին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ գործառույթներ, բառ ինստիտուտներ, բառ առարկաներ են։ Անգլերեն լեզուն օրեկան ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ։ Ամենևին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։ Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Սիջնադարում ունեցել ենք 60000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100000, իսկ նրանք 1000000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում