Friday, 07 06 2024
Արտահանման 75 %-ը թանկարժեք և կիսաթանկարժեք քարերն են․ խոսքը միլիարդների մասին է
Հաջորդ հարձակումը կարող է լինել մինչև նոյեմբեր. լուրջ վտանգի առաջ ենք
ՔԿ-ն՝ Սամվել Շահրամանյանի մեքենան առգրավվելու մասին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է պայթյունի հետևանքով տուժածներին
Սերգեյ Լավրովն ու Իսրայելի ԱԳ նախարարը հեռախոսազրույց են ունեցել
Նարեկ Մկրտչյանն ընդունել է Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավարին
ՌԴ-ն տարածքային վեճեր չունի Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ․ Դմիտրի Պեսկով
Երեւանի մերժու՞մ, թե՞ այլ «առաջարկ» Բաքվին
ՃՏՊ Սեբաստիայի փողոցում․ կա տուժած
ՀՀ ԱԳ նախարարը և ՇՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են տնտեսական ու տրանսպորտային կապուղիների, լոգիստիկ ցանցի զարգացումը
Հայաստանը և Գերմանիան ռազմատեխնիկական և ռազմատեխնոլոգիական համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
Ռուսաստանը ավելի քան 20 անգամ ավելացրել է զինամթերքի արտադրությունը. Պուտին
20:10
Մոլդովան հայտարարել է ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ առաջարկությունների կատարման մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
«Փյունիկի» չեմպիոնական գավաթը՝ ftNFT ֆիջիթալ սփեյսում
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանից ոչ մի պատվիրակություն Ուկրաինա չի մեկնել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ներդրումային կոմիտեի հերթական նիստը
19:20
Եվրահանձնաժողովը ԵՄ խորհրդին հանձնարարական է տվել Ուկրաինայի և Մոլդովայի հետ սկսել անդամակցության շուրջ բանակցությունները
19:10
Չինաստանը պատրաստ է հայ ընկերների հետ ջանքեր գործադրել՝ նպաստելու բարեկամական կապերի զարգացմանը․ Հայաստանում մեկնարկեց «Չինարենի կամուրջ» մրցույթը
Ուղիղ․ Հավաք և երթ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ
19:00
Բայդենը ներողություն է խնդրել Զելենսկիից ԱՄՆ ռազմական օգնության փաթեթի հաստատումն ուշացնելու համար
Պայթած լցակայանի սեփականատերը Գագիկ Ծառուկյանի օգնականն է
18:30
Ուկրաինային 1,5 մլրդ դոլար է հարկավոր վնասված էլեկտրակայանները վերականգնելու համար
Արարատ Միրզոյանը հանդիպել է ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ
18:10
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհին․ հունիսի շահառուն Հզոր Միտքն է
Հայաստանի ԱԳՆ համարժեք, միաժամանակ բազմիմաստ պատասխանը Բաքվին
17:50
Սունակը խոստովանել է, որ սխալ է գործել՝ շուտ հեռանալով Նորմանդիայում ափհանման 80-ամյակի միջոցառումներից
Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայիններն աջակցություն են ցուցաբերում «Հարավկովկասյան երկաթուղիներին»
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների

«Ելք»-ն ու Ծառուկյան խմբակցությունները ողջունում են ՀՀԿ-ական պատգամավորի նախաձեռնությունը

ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը պատրաստվում է առաջիկայում ԱԺ-ում ոչ ֆորմալ աշխատանքային խումբ ձևավորել և ներգրավել բոլոր այն մարդկանց, ովքեր Հայաստանում առկա ժողովրդագրական խնդիրը համարում են գերառաջնահերթություն: Ըստ ՀՀԿ-ական պատգամավորի՝ հայ ժողովրդի և Հայաստանի համար որպես անկախ պետական միավորում, այսօր ավելի կարևոր առաջնահերթություն, քան ժողովրդագրական ներկայիս միտումներն են, պարզապես գոյություն չունի: Երկարաժամկետ հեռանկարում շատ մեղմ է նույնիսկ ճգնաժամ որակում տալը: Ֆարմանյանի խոսքերով՝ մինչդեռ անկախությունից ի վեր քաղաքական ու մտավորական ընտրանու ուշադրության առանցքից հարցը ընթացիկ կեղծ օրակարգերի թելադրանքով երկրորդական պլան է մղվում: Մինչդեռ ժամանակն է այս խնդրի վերաբերյալ ձևավորել համազգային համախոհություն՝ արձանագրելու խնդրի գերվտանգավորությունը և գտնելու լուծումներ: Հենց դրա համար էլ պատգամավորը պատրաստվում է ԱԺ-ում աշխատանքային խումբ ստեղծել:

Խորհրդարանական ընդդիմադիր «Ելք» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ դեռ որևէ առաջարկ չեն ստացել: Ստանալու դեպքում կքննարկեն և կհայտնեն իրենց որոշման մասին: Բայց որ Հայաստանում ժողովրդագրական վիճակն օրհասական է, դա փաստ է, և «Ելք»-ը դրա մասին վաղուց է խոսում:

Մեր դիտարկմանը, թե ինչն է պատճառը, որ հանկարծ արտագաղթի, Հայաստանում առկա ժողովրդագրական աղետի մասին բարձրաձայնում է ՀՀԿ-ական պատգամավորը, երբ որ երկրում առկա այդ վիճակի թիվ մեկ մեղավորը հենց իշխանություն է, Գորգիսյանը նկատեց. «Չգիտեմ ինչն է պատճառը, բայց ողջունելի է, որ իշխանությունը սկսել է նկատել այն խնդիրները, որոնք առաջացել են իրենց գործունեության հետևանքով»:

Փորձագիտական շրջանակներում կարծիքներ են հնչում, որ ՀՀԿ-ական պատգամավորի այս նախաձեռնությունը, ըստ էության, ուղղված է վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ՝ ևս մեկ անգամ ընդգծելու, որ նրա փոփոխությունը անհրաժեշտություն է, «Ելք»-ի պատգամավորը արձագանքեց. «Կարեն Կարապետյանը մեկ տարի է, որ վարչապետ է, բայց այս խնդիրը կուտակվել է տարիների ընթացքում: Ամեն տարի մենք ունենում ենք արտագաղթի աճ և վերջին տարիներին ավելի շատ սկսել են արտագաղթել ուղեղները, ուղեղների արտահոսք ունենք»:

Խնդիրը վաղուց առկա է, բայց առաջին անգամ է դրա մասին բարձրաձայնում իշխանության ներկայացուցիչը՝ հակադարձեցիքն. «Այո: Եվ դա ինձ համար ողջունելի է, որ առնվազն ցանկություն կա դիտարկելու, թե իրենց արածների հետևանքները ուր են տանում: Եթե ինչ որ լավ բան որոշեն անել, մենք կքննարկենք»,- եզրափակեց Գորգիսյանը:

Խորհրդարանական մեկ այլ ընդդիմադիր ուժի՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ աշխատանքային խմբի ձևավորման պարագայում իրենք անպայման մաս կկազմեն դրան, քանի որ բոլորն են մտահոգված Հայաստանում ստեղծված վիճակագրական, ժողովրդագրական տվյալներով: «Հանրապետությունն այս պահին գտնվում է շատ տխուր վիճակում և բոլորը, ովքեր անհանգստացած են այս վիճակով, պետք է մաս կազմեն այդ աշխատանքներին: Ես ողջունում եմ խումբ ձևավորելու՝ Ֆարմանյանի մտադրությունը և, կարծում եմ, որ շատերը մեր խմբակցությունից կցանկանան մասնակցել այդ աշխատանքներին, իրենք առաջարկություններով հանդես կգան»,- ասաց ԲՀԿ-ական պատգամավորը:

Բոստանջյանի խոսքերով՝ բնավ կարևոր չէ, թե ով է խոսում այդ աղետի մասին: Խնդիրը պրոբլեմի մասին խոսելն է, պրոբլեմը կա, որը բոլորին հայտնի հիմքեր ու պատճառներ ունի: Պատգամավորի խոսքերով՝ Հայաստանը ժողովրդագրական աղետի առաջ է կանգնել սարսափելի ցածր եկամուտների, գործազրկության, եկամուտների խիստ բևեռացվածության պատճառով: «Հենց նման խնդիրների պատճառով էլ առաջանում են միգրացիոն հոսքերը: Այս խնդիրը հանկարծակի չի առաջացել, և հիմա պարոն Ֆարմանյանը հրավիրում է մտածել, թե ինչ քայլեր կարելի է անել, որ ընդհարանպես դրան դրդող, հրող պատճառները հնարավորինս բացառվեն ու կրճատվեն»,- նկատեց Բոստանջյանը:

Մեր դիտարկմանը, թե ճիշտ չէ՞ր լինի, որ Սամվել Ֆարմանյանը այդ խնդիրների, պատճառների ու ելքերի մասին խոսեր ու քնարկեր, լուծումներ գտներ իր կուսակցության ղեկավարի հետ, քանի որ նրանք են իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն, Բոստանջյանը պատասխանեց. «Դա չգիտեմ: Ինչ վերաբերում է աշխատանքային խմբին, ապա այդ խումբն առնվազն պետք է կոլեգիալ քննարկում կազմակերպի, առաջին հերթին աշխատատեղերի հարց լուծի, մարդկանց աշխատանքի հարցը լուծի, տնտեսության վիճակը կայունացնի, կենսաթոշակները պետք է բարձրանան: Ես ամպերից վերցված բաներ չեմ ասում: Դրանք շատ հասարակ խնդիրներ են: Բոլորին է հայտնի, որ առաջնահերթ պետք է մարդու նվազագույն պահանջմունքների հարցը լուծել: Եվ հետո կառավարման համակարգը անտարբերություն է սերմանել հասարակության նկատմամաբ: Մարդիկ ձանձրացել, հոգնել են և ուզում են փախչել մի տեղ, այնտեղ գոյատևելու, ապրելու համար: Այս խնդիրները լուծելու համար պետք է անել այն, ինչ ես թվարկեցի»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը:

Վարդան Բոստանջյանը չի կարծում, որ Սամվել Ֆարմանյանի նախաձեռնությունը վարչապետ Կարեն Կարապետյանի դեմ է ուղղված: Նա էլ Գորգիսյանի պես կարծում է, որ վարչապետը մեկ տարի է ինչ պաշտոնավարում է, իսկ այդ խնդիրը տարիներով ձևավորված խնդիր է: «Ես չեմ կարծում, որ այդ պնդումները հիմք ունեն»,- եզրափակեց Բոստանջյանը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում