Թունիսում արտահերթ ընտրությունները ձախողման եզրին են, փոխանցում է Al Arabiya-ն:
Համապատասխան հայտարարությունն արել են երկրում խոշորագույն արհմիության ներկայացուցիչները: Նշենք, որ այդ արհմիությունն է բանակցություններ վարում իշխող իսլամիստական «Ալ-Նահդա» («Վերածնունդ») կուսակցության հետ:
Արհմիության անդամների խոսքով՝ իսլամիստներն իրենց սպառնացել են ֆիզիկական վրեժխնդրությամբ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թունիսի կառավարությունը համաձայնել է հրաժարական տալ և արտահերթ ընտրություններ անցկացնել:








































