Christie’s աճուրդի տունը նոյեմբերին կայանալիք հետպատերազմական և ժամանակակից արվեստի գործերի վաճառքում աճուրդի կներկայացնի փոփ արտի թագավոր Էնդի Ուորհոլի «Կոկա-կոլա» նկարը: Christie’s-ի ներկայացուցիչների գնահատականներով՝ նկարը կվաճառվի 40-60 մլն դոլարով:
Սև-սպիտակ նկարը, որի բարձրությունը համեմատելի է մարդու հասակի հետ, ստեղծվել է 1962 թվականին և համարվում է Ուորհոլի ամենահայտնի աշխատանքներից մեկը:
Նկարիչը մի անգամ բացատրել է, թե ինչու է սիրել այդ ըմպելիքին նվիրված նկարներ ստեղծելը, քանի որ այն խմում են երկրների նախագահները, նույնիսկ աղքատները, ովքեր գիտեն, որ իրենց կոկա-կոլան ավելի վատը չէ, քան նախագահինը: Նկարը մոտ 2 տասնամյակ գտնվել է մասնավոր հավաքածուում:
Ուորհոլը մահացել է Նյու Յորքում, 1987 թվականին, հետվիրահատական բարդությունների պատճառով:









































