Կինը իջել է կռունկից՝ 4-օրյա բողոքի ակցիայից հետո: Նա պահանջում էր խստացնել իր նախկին ամուսնու պատիժը: Դեպքը տեղի է ունեցել Ղազախստանի հյուսիսում գտնվող Կոկշետաուում՝ հաղորդում է Ria Novosti-ն:
Սլուշաշ Ժակենովան շինարարական կռունկի վրա է բարձրացել կիրակի օրը: Կինը իր նախկին ամուսնուն մեղադրում է խարդախության և բնակարանի յուրացման մեջ:
Կոկեշտաուի դատարանը նախկին ամուսնուն մեղավոր է ճանաչել և նրան դատապարտել 3 տարվա պայմանական ազատազրկման: Նա պետք է նաև 40 հազար դոլար վճարի՝ որպես նյութական վնասի փոխհատուցում:
Ժակենովան, չհամաձայնելով դատավճռի հետ, բարձրացել էր կռունկի վրա՝ պահանջելով պայմանական պատժաժամկետը փոխարինել իրականով:








































