«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում կարդում ենք
«Պատգամավոր Կարեն Կարապետյանին հարցրինք. իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ Դուք Մաքսային միության բանակցությունների ավարտից հետո նշանակվելու եք ՀՀ ներկայացուցիչը ՄՄ վերպետական մարմնում:
«Էդպիսի բան չկա»: Իսկ եթե առաջարկե՞ն: «Այդ ժամանակ ձեզ տեղյակ կպահեմ, որ առաջարկ եղել է»: Դեռ 3 ամիս առաջ նման «զրույց» բավականին լուրջ մակարդակում եղել է, կհամաձայնե՞ք, եթե առաջարկ լինի: «Դե գիտեք ինչ, հիմա ես գոյություն չունեցող բանի մասին խոսեմ, որ ի՞նչ անեմ»: Բայց տեսնո՞ւմ եք Ձեզ այնտեղ: «Նայած ինչ մոտեցումներ կլինեն, ինչ խնդիրներ կդրվեն, համենայնդեպս այս պահին՝ դեռ ոչ»:








































