Ամերիկյան ոստիկանությունը ձերբակալել է թմրավաճառականին շնորհիվ այն բանի, որ նա սխալմամբ SMS հաղորդագրություն էր ուղարկել ոչ ճիշտ հասցեատիրոջ:
Ինչպես հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով Նյու Ջերսիի ոստիկանությանը, տեղի խուզարկուներից մեկը տեքստային հաղորդագրություն է ստացել՝ թմրանյութերի վաճառքի առաջարկով և հանդիպման վայրի նշումով:
Հետաքրքրություն դրսևորած գնորդը պիցերիայում հանդիպել է 33-ամյա Նիկոլաս Դելեար-կրտսերի հետ:
Վերջինս կասկածել է գնորդի ինքնությանն ու փորձել փախչել: Ավելի ուշ նրան ձերբակալել են: Նրա մեքենայի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են մարիխուանայի 4 պլաստիկ տոպրակ:








































