Հանրապետական կուսակցությունը նախատեսել է այսօր գործադիր մարմնի նիստ անցկացնել:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ի թիվս այլ հարցերի, կքննարկվի նաև թափուր մնացած ՀՀ զինդատախազի աթոռի հարցը: Ո՞վ է լինելու ապագա զինդատախազը, արդյո՞ք կնշանակվի ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին անդամ Արմեն Դանիելյանը:
«Ժողովուրդ»-ի այս հարցին ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Աահակյանը պատասխանել է. «Լավ տղա է, բայց դեռևս հստակ բան չկա, որևէ բան չեմ կարող ասել, քանի որ հարցը չենք քննարկել: Կքննարկենք, կտեղեկացնենք»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:







































