Թեհրանի արվարձանում կատարված մահափորձի հետևանքով սպանվել է կիբերպատերազմների համար պատասխանատու իրանական ուժային կառույցի ղեկավար Մոջտաբա Ահմադին՝ փոխանցում է The Daily Telegraph-ը:
Նրա դին հայտնաբերվել է Քարաջ բնակավայրում՝ Թեհրանից հյուսիս-արևմուտք: Նրան վերջին անգամ տեսել են շաբաթ օրը՝ տանից աշխատանքի գնալիս: Ավելի ուշ նրան սպանված են գտել: Նրա սրտում եղել է երկու փամփուշտ:
Վերջին տարիներին սպանվել են մի քանի իրանցի միջուկային մասնագետներ: Թեհրանը դրանում մեղադրել է Իսրայելի հատուկ ծառայություններին:
Արևմտյան երկրները կասկածում են, որ Իրանի ատոմային ծրագրի իրական նպատակը միջուկային զենքի ստացումն է: Թեհրանը կտրականապես հերքում է նման ծրագրերի առկայությունը: