Այսօր հյուսիսկորեական Չոսուն հեռուստաալիքը հրապարակել է երջանիկ երկրների ցուցակը, համաձայն որի՝ այդ ցուցակում երջանկության ամենաբարձր ցուցանիշն ունի Չինաստանը: Այդ երկիրը հավաքել է 100 միավորից 100-ը, որին հետևում է Հյուսիսային Կորեան՝ 98 միավորով, այնուհետև Կուբան, Իրանը և Վենեսուելան:
Այս ցուցակում ամենավերջին՝ «դժբախտ» տեղը զբաղեցրել է Միացյալ Նահանգները կամ «Ամերիկյան կայսրությունը»՝ 3 միավորով: Հարավային Կորեան այս ցուցակում 152-րդն է:
Թե ինչ չափանիշներ են հիմք ընդունվել՝ երևի դժվար չէ պատկերացնել:








































