Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ղազախստանյան 24KZ հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման «իրեն ապշեցնում է»:
Լուկաշենկոյի խոսքերով՝ «բոլորովին վերջերս ԱՄՆ-ում սևամորթ մարդիկ ստրուկներ էին, իսկ այսօր հայտարարում են ինչ-որ բացառիկության մասին»:
Լուկաշենկոն հայտարարել է, որ այդպես չի կարելի դատել, քանի որ դա ծայրահեղ վտանգավոր է:
Միևնույն ժամանակ նա համարում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը շատ բարի մարդ է:










































