Մայքլ Դուգլասի և Քեթրին Զետա Ջոնսի շուրջ աժիոտաժը չի հանդարտվում: Դեռևս երեկ The Sun-ը հայտնել էր, որ ամուսինները միասին են ապրում:
Այսօր արդեն դերասանների ընկերներն ամերիկյան People ամսագրի հետ հարցազրույցում ասել են, որ Մայքլը և Քեթրինը դեռևս չեն միացել:
«Նրանք դեռևս միասին չեն: Նրանց հարաբերություններում ընդմիջումը, ցավոք սրտի, շարունակվում է»,- ասել են զույգի ընկերները:
Այժմ 69-ամյա Մայքլ Դուգլասը Նյու Մեքսիկոյում նկարահանվում է ֆիլմում, իսկ 44-ամյա Քեթրին Զետա Ջոնսը գտնվում է Բեդֆորդի իր տանը՝ երեխաների՝ 10-ամյա Դիլանի և 13-ամյա Քերիի հետ:









































