Քենիայի քաղաքացի Ուոլտեր Օզապիրի Բարասան, որին կալանավորելու որոշում է կայացրել Միջազգային քրեական դատարանը, կարող է դատապարտվել մինչև 5 տարվա ազատազրկման, եթե նրա մեղքն ապացուցվի: Այս մասին այսօր հայտարարել է Միջազգային քրեական դատարանի դատախազ Բատու Բենսուդան: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Միջազգային քրեական դատարանն առաջին անգամ է կալանավորելու անձի, ով մեղադրվում է ոչ թե քրեական, այլ վարչական հանցագործությունների մեջ:
Բարասան կասկածվում է Քենիայի փոխնախագահ Ուիլյամ Ռուտոյի գործով վկաներին գնելու մեջ:
Ռուտոն մեղադրվում է մարդկության դեմ գործած հանցագործությունների մեջ, որոնք կատարել է 2007 թ. նախագահական ընտրություններից հետո տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ:
Մեղադրանքները ներառում են այնպիսի կետեր, ինչպիսին են սպանությունը, կտտանքները, բռնաբարությունը, ոչ մարդասիրական գործողությունները:








































