Թուրքիան պատրաստ է գնել իրաքյան ողջ նավթը, որն այդ երկիրը մատակարարում է համաշխարհային շուկա՝ ասել է երկրի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը: Այս մասին գրում է Sabah թերթը:
Նրա խոսքով՝ հայտնի է, որ Քիրքուք-Յումուրթալըք նավթամուղը գործում է իր հզորության 1/3-ի չափով, ինչը վնաս է հասցնում Իրաքի տնտեսական շահերին:
Նախարարը նաև հավելել է, որ նավթամուղի ոչ լիարժեք աշխատանքը հանգեցնում է նավթի վաճառքից ստացվող շահույթի ավելորդ ծախսերի, և Թուրքիան պատրաստ է վերացնել խողովակաշարի թերությունները:







































