Իրանի խորհրդարանը աջակցել է երկրի նախագահ Հասան Ռուհանիի քաղաքական նոր կուրսը՝ ուղղված արտաքին աշխարհի հետ մերձեցմանը: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, նախագահին աջակցելու հայտարարությունը ստորագրել են 290 խորհրդարանականներից 230-ը:
Խորհրդարանի պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունն են դրել փաստաթղթի տակ, Ռուհանիի հետ հանդիպել են երեկ երեկոյան: Հանդիպմանը Իսլամական Հանրապետության գործադիր իշխանության ղեկավարը խորհրդարանականներին բացատրել է պատճառները, որոնք նրան դրդել են համաձայնել հեռախոսազրույց ունենալ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ:
Ռուհանին մանրամասնորեն մեկնաբանել է փոփոխությունների էությունը, որը նրա վարչակազմը կմտցնի իրանական պետության արտաքին քաղաքականության մեջ:
Խորհրդարանի պատգամավորների մեծ մասը հակված են պահպանողական դիրքորոշման, որը կիսում է նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:









































