Thursday, 06 06 2024
ՀՀ նախագահը ԱԳ նախարարին շնորհակալություն է հայտնել Հայաստանն անվտանգ ապագա տանելու ճանապարհը գտնելու համար
Մեկ ամսում «Սուրբ Աստվածամայր» ԲԿ է տեղափոխվել պատուհանից ընկած յոթ երեխա
Պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Սահմանապահը վիրավորում է ստացել
16:40
Վերաբացվել են OVIO-ի վերափոխված և նորացված Վաճառքի և սպասարկման սրահները
Տոկաեւը դու՞րս է մնում Պուտինի աշխարհաքաղաքական «պահունակից»
16:24
Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը
Միջանցքի հարցը Թուրքիայի օրակարգում է. այն չլուծած՝ Հայաստանի հետ կարգավորման չեն գնա
16:07
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ուկրաինա զինվորականներ ուղարկելու պլաններ չկան
Հեղինակազարկված շարժում է և իր հետ հեղինակազրկում է եկեղեցուն
15:50
Ուկրաինան դժգոհ է F-16-ի օդաչուների պատրաստման տեմպերից
Ստո’ւմ ես, Վարդապետյան Աննա, ոչինչ չի արվում. որդեկորույս մայրերի բողոքի ակցիան
Սառույցով դույլ, բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ՝ կառավարության շենքի մոտ
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Շվեդիայի թագավորին
Եթե աղետի գոտում համաճարակ սկսվի, համակարգը պատրաստ է, եղել եմ այդ վայրերում, առայժմ խնդիր չկա
ԱԺ ուղարկած իմ բողոքին ընթացք չի տրվել. Անահիտ Ավանեսյան
«Հենց «Մայդանից» խոսողներն են Ռուսաստանին հանձնել Ուկրաինայի և Վրաստանի տարածքների 20%-ը». Կոբախիձե
ՀԱՊԿ անպատասխանատվության գոտին
Գազայում հայտնել են ՄԱԿ-ի դպրոցի վրա իսրայելական հարվածից առնվազն 20 զոհի մասին
Նման այց չի պլանավորվում․ Նազելի Բաղդասարյանն արձագանքել է վարչապետի՝ COP29-ին մասնակցելու մասին լուրերին
14:30
Ճապոնիայի կայսրը կայցելի Միացյալ Թագավորություն
Իսրայելը չի դադարեցնի պատերազմը բանակցությունների համար
14:10
Լեմկինի ինստիտուտը կոչ է անում ՄԱԿ-ին չեղարկել COP29-ն Ադրբեջանում անցկացնելու որոշումը
Երկրորդ հարկի պատուհանից երեխա է ընկել. նկատվում է դրական դինամիկա
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
ՀՀ-ն 30 տարի պատերազմի էր պատրաստվել Ադրբեջանի դեմ, բայց կռիվը նաև ՌԴ-ի և Թուրքիայի հետ էր
Ժամանակակից պատերազմը նյարդերի պայքար է, հաղթանակը պահանջվում է համառ կամք, չընկրկել
«Արևմուտքի քաղաքականությունը հանգեցնում է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի վատթարացմանը». Շոյգու

Ո՞ր դեպքում ուղեվարձը կթանկանա. Երևանը պատրաստվում է տրանսպորտային հեղափոխության

«Տրանսպորտային միասնական նոր համակարգի նախագծումը տևական ժամանակ է արդեն, որ ընթացքի մեջ է և աստիճանաբար նախագծվում են նոր ցանցի առանձին բաղադրիչները։ Եթե այս տարի նախագծի ամբողջական  պատկերն ունենանք, ապա 2018թ-ին ցանցի գործարկումը իրատեսական է և մենք հետևողական ենք լինելու ժամկետների հարցում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ անդրադառնալով Երևանի տրանսպորտային  համակարգի  փոփոխությունների շուրջ քաղաքապետարանում ընթացող քննարկումներին։

Հիշեցնենք, որ օգոստոսի 11-ին Երևանի  քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը հայտարարեց, որ Երևանի տրանսպորտային նոր ցանցի գործարկումը նախատեսված է 2018 թվականի վերջից: Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող հասարակական տրանսպորտի պարկը կբեռնաթափվի 2.5 անգամ, կնվազեցվի սպասարկող տրանսպորտային միջոցների թիվը, կբացառվեն գծատերերն ու գազելները: Վահե Նիկոյանը նաև հայտարարեց, որ մայրաքաղաքի տրանսպորտային ցանցի համար նոր ավտոբուսներ են ներկրվելու։

«Տրանսպորտային միասնական ինտեգրված ցանցը կարող է լուծել Երևանում ոչ միայն  պատշաճ ուղևորափոխադրումների հարցը, այլև կարող է բեռնաթափել մայրաքաղաքի փողոցները։ Այս խնդրի արդյունավետ լուծման ամենակարևոր բաղադրիչները ուղևորագծերի ուղղությունները և քանակն է, ինչպես նաև շարժակազմի համալրվածությունը։ Եթե այս բաղադրիչները ճիշտ հաշվարկվեն և պատշաճ իրագործվեն, ապա տրանսպորտի խնդիրները մեծապես կլուծվեն»,- ընդգծեց Դավիթ Խաժակյանը՝ ի պատասխան մեր այն հարցի, թե  արդյոք հնարավո՞ր է  այդ ճանապարհով  տրանսպորտի խնդիրը լուծված համարել։

 

Նշենք նաև, որ արդեն մոտ ութ ամիս է, ինչ  Երևանի քաղաքապետարանը տրանսպորտային համակարգը կազմակերպելու նպատակով բրիտանական խորհրդատու կազմակերպություն է ներգրավել, որը խնդրի լուծման չորս տարբերակ է առաջարկել։  Իսկ թե այդ  տարբերակներից  հատկապես որն է ներդրվելու Երևանում  ՝ ըստ  Վահե Նիկոյանի որոշելու են քաղաքապետարանի մասնագետներն ու Երևանի բնակիչները։ Վերջինս անդրադառնալով  տրանսպորտի ուղեվարձին, հայտարարեց, որ գինը դեռ հաշվարկների փուլում է, բայց խորհրդատուի առջև գնի չբարձրացման խնդիր են դրել։

Հարցին արդյոք իրականում տրանսպորտի ուղեվարձը չի՞ թանկանա, ի պատասխան ավագանու անդամն ասաց․ «Արդյունավետ գործող տրանսպորտային ցանցը նաև նվազ ծախսատար է։  Սպասենք և առաջիկայում կտեսնենք, թե հաշվարկներն ինչ վերջնական սակագնի են հանգեցնելու և այդ ժամանակ կգնահատենք, թե ինչպիսի շահույթ է ստանալու այդ միասնական օպերատորը։ Մենք կարծում ենք, որ սակագինը պետք է լինի ճկուն սոցիալական բոլոր շերտերի համար, ինչպես նաև ապահովի ցանցի մշտական զարգացումը և համալրումը նոր շարժակազմով»։

Իսկ   ինչո՞ւ այս ամենն ավելի վաղ չէր արվում և մի բան էլ ավելին՝ դեռևս 2013թ-ին քաղաքապետարանը փորձում էր առանց տրանսպորտային համակարգի բարեփոխման թանկացնել ուղեվարձը ՝ 150 դրամ սահմանելով։ Այս  համատեքստում  Դավիթ Խաժակյանը  նշեց, որ տարիներ առաջ եղել է տրանսպորտային նոր համակարգ ստեղծելու վերաբերյալ նախաձեռնություն, սակայն  այն ձախողվել է ինչ-ինչ պատճառներով։ Նրա գնահատմամբ՝ իրապես թանկացումը հիմնավորված չէր նույնիսկ այն դեպքում, եթե թանկացումից հետո ենթադրվում էր ունենալ բարեփոխված տրանսպորտային համակարգ։

«Նախ պետք է որակյալ ծառայություն մատուցվի, ապա նոր առաջանա սակագնի վերանայման հարցը»,-ընդգծեց նա։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք նաև, թե  այս ոլորտի բարեփոխումների համար ի՞նչ  առաջարկություններ է քաղաքապետարանին ներկայացրել իրենց խմբակցությունը  և ի՞նչ արձագանք են ստացել այդ հարցում։

«Քննարկման փուլում է միասնական տոմսի վճարի հարցը․ թե ինչպիսի ձևաչափով այն պետք է իրականացվի  «ԵԼՔ» խմբակցությունը դրա վերաբերյալ հանդես է եկել առաջարկությամբ։ Մենք կարծում ենք, որ տոմսը պետք է ունենա ֆիքսված սակագին, որպեսզի կանխատեսելի լինի թե քաղաքացիների անհատական բյուջեի պլանավորման, թե  համակարգի ֆինանսական կայունության տեսանկյունից։ Նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ նոր ցանցը ենթադրելու է մեկից ավելի տեղփոխեր, օրինակ նպատակակետին հասնելու համար երկու տրանսպորտի օգտագործում, մենք առաջարկել ենք նաև մեկ տոմսի մեջ ներառել տեղփոխի հնարավորությունն ապահովող ժամանակահատվածը, որպեսզի քաղաքացին փաստացիորեն մեկ ճանապարհ գնալով ստիպված չլինի լրացուցիչ վճարել տեղփոխերի համար։ Մեր այս առաջարկը կարծում եմ արդեն ներկայացվել է խորհրդատու կազմակերպությանը և այն առաջիկայում կքննարկենք նաև մասնագիտական խմբի հերթական նիստին։ Խնդիրները և նոր ցանցի վերաբերյալ հարցերը բազմաթիվ են։ Մենք կարևորում ենք այն նպատակադրումը, որ միասնական ցանցը շահագործվի միջազգայի օպերատորի կողմից և կարևորում ենք, որ այդ օպերատորը լինի մեկը ամբողջ քաղաքի համար։ Ունենք նաև առաջարկություններ շարժակազմի վերաբերյալ` թե ինչպիսի չափորոշիչների համաձայն պետք է ձեռքբերվեն նոր ավտոբուսները, սակայն այդ հարցը դեռևս սպասում է իր շուրջ քննարկումներին»,- տեղեկացրեց Դավիթ Խաժակյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում