Friday, 07 06 2024
Նախագահն օրենքներ է ստորագրել
17:20
Հութիները ձերբակալել են ՄԱԿ-ի հիմնարկությունների մի քանի աշխատակիցների
Բաքուն և Աստանան ստորագրել են փաստաթուղթ ռազմական ոլորտում համագործակցության մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մեհրաբյան Online
«Գեղարդ» հիմնադրամը ողջունում է Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը՝ չեղարկել COP29-ը անցկացնելու նպատակով աջակցությունն Ադրբեջանին
Գազայի երեխաները սովահար են
Պուտինի բլեֆը
16:24
Արևմտյան երկրների ղեկավարները հանդես են եկել Գազայում պաղեստինցիների իշխանության վերականգման օգտին
ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալներին, նման բան կարող են անել Լյուբլյանկայից․ Ալեքսանյան
Այլ երկրներում ոստիկանները հրազեն կօգտագործեին, պետք չէ նրանց թիրախավորել․ ՔՊ պատգամավոր
16:18
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
ԼՂ կուտակային համակարգի կենսաթոշակային խնայողությունը կտեղափոխվի ՀՀ-ում գործող ֆոնդեր. նախագիծ
Քըլըչի հետ հանդիպելու պայմանավորվածություն կա. վայրը և ժամկետը դեռ հստակ չեն
16:09
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 225 մլն դոլարի օգնություն կուղարկի
Սա ավտորիտար կլանի միջոցառում է՝ Կրեմլի խոսույթով. կարող են հաջողել, երբ բռնի հեղաշրջում տեղի ունենա
15:50
Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների կեսը ոչնչացված է
15:40
Պակիստանի և Աֆղանստանի սահմանային անցակետում տեղի ունեցած բախումների ժամանակ 40 մարդ է վիրավորել
15:30
Բելգորոդի մարզում տեղի ունեցած հարձակման հետևանքով կա 1 զոհ, Լուգանսկում՝ 20 վիրավոր
15:20
Կորեայի նախագահը կայցելի Ղազախստան
Տարածաշրջանային խնդիրները պետք է կարգավորեն տարածաշրջանի երկրները. սա է Մոսկվայի դիրքորոշումը
Գաղտնալսված նյութը չպետք է հայտնվի ընկեր Շամշյանի մոտ. Անդրանիկ Քոչարյան
Հանցագործությունները նախահսկելու համար մի շարք կազմակերպություններում տեսահսկման համակարգ կլինի
Բազմիցս ընդգծել ենք ՀՀ-ում ԵՄ առաքելության կիսառազմական ներկայության՝ առճակատմանը միտված էությունը
Օտարերկրացի և սփյուռքահայ դիմորդների փաստաթղթերի ընդունում (2024-2025 ուսումնական տարի)
Ալիեւը կեղծում է եւ քանդում խաղաղության ճանապարհը
14:50
ԱՄՆ-ն վիզային սահմանափակումներ է մտցնում Վրաստանի նկատմամբ՝ «օտարերկրյա գործակալների» օրենքի պատճառով
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Միրզոյանը շնորհավորել է Հունաստանին ՄԱԿ-ի ԱԽ անդամ ընտրվելու առթիվ
Հայաստանը 30.000 եվրո կվճարի մահացած զինվորի ընտանիքին. ՄԻԵԴ վճիռը

Ազգ-բանա՞կ, թե՞ գերեզման. նոր ուսումնասիրության հետքերով

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի (ՀՔԱՎ) գրասենյակն ահազանգում է՝ վերջին շրջանում սկսել են բանակ զորակոչել նաև առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների։ Միանգամայն հնարավոր է, որովհետև շարունակվող արտագաղթի ֆոնին իշխանությունները չեն կարողանում զորակոչ ապահովել և կատարողական են ցույց տալիս` հիվանդների հաշվին: Առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչելով` բանակի մարտունակության խնդիր չի լուծվում, բայց հաստատ զինված ուժերում մեծանում է մահացության թիվը, լրացուցիչ խթան է տրվում ոչ կանոնադրային հարաբերությունններին:

2017 թվականի հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 38 զինծառայողի մահվան մասին: Նրանք ոչ բոլորն են ընկել հակառակորդի գնդակից: Օրինակ, 2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում, ներառյալ` պաշտպանության բանակը) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկն է մարտական: Գրեթե նույն համամասնությունն է գործում հարաբերականորեն խաղաղ բոլոր ամիսների համար:

Նույնիսկ մարտական կորուստներն արդարացված չեն, որովհետև իշխող կուսակցության նախընտրական կարգախոսի «անվտանգություն» բաղկացուցիչը պետք է ապահովել ոչ թե զինվորի կյանքի գնով, այլ որակյալ դիվանագիտության շնորհիվ: Սակայն բանակային մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում կարգապահության բացակայությանը և ոչ կանոնադրային հարաբերություններին:

Այսպես շարունակում ենք մաշեցնել մեր մարդկային սահմանափակ ռեսուրսը` չդադարող պատերազմի, ներսում ահագնացող բեսպրեդելի հետևանքով: Հանրային գիտակցության մեջ բանակը նույնանում է մսաղացի հետ ու բարոյապես օտարվում է հասարակությունից, եթե նույնիսկ ամիսը մեկ «ազգ-բանակի» քարոզչական աղմուկով լռեցնենք սգակիր մայրերի լացը:

Բանակի հեղինակությունը կենսական է մեր պետության համար, որովհետև այն ոչ միայն պետական առանցքային ինստիտուտ է, այլ նաև` մեր անկախության վերջին թելը: Զինվորի յուրաքանչյուր չարդարացված մահ հասարակությանն ավելի է օտարում բանակից, մեր մեջ ավելի է սպանում անկախության գաղափարը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում