Wednesday, 17 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ինչպե՞ս է Վանաձորի քաղաքապետարանը «լվանալու» քաղաքի օրվա համար նախատեսված 6 միլիոնը

Այս տարի էլ նշվում է «Վանաձորի օր» համաքաղաքային տոնը, որի շրջանակներում հոկտեմբերի 1-5-ը քաղաքապետարանի ծրագրով մի շարք միջոցառումներ են լինելու Վանաձոր քաղաքում:

«Առաջին լրատվական»-ը տեղեկատվության հարցում էր արել Վանաձորի քաղաքապետարան, թե «Վանաձորի օր» համաքաղաքային միջոցառման համար որքան գումար է նախատեսված բյուջեով, և որքան է ծախսվելու միջոցառման յուրաքանչյուր բաղադրիչի համար: Խնդրել էինք ներկայացնել միջոցառման յուրաքանչյուրի ծրագրի նպատակային ծախսն առանձին-առանձին, այսինքն` նախահաշիվները: Հետաքրքրվել էինք նաև, թե կազմակերպվող տոնական համերգներին և ցուցահանդեսներին քաղաքապետարանի կողմից նախապես տրված մասնակցության հայտարարությանը ինչ գեղարվեստական խմբեր, հիմնարկ-ձեռնարկություններ կամ որ ստեղծագործողներն ու անհատներն են արձագանքել, ինչպես է կատարվել նրանց ընտրությունը:

Ի պատասխան «Առաջին լրատվական»-ի հարցման` Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանը հայտնել է. «Վանաձորի օր» համաքաղաքային տոնախմբության և տոնի շրջանակներում անցկացվող բոլոր միջոցառումների համար 2013 թ. բյուջեով նախատեսված է եղել 6 մլն դրամ: Միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցը ներկայացված են մրցույթը շահած կազմակերպությանը և յուրաքանչյուր բաղադրիչի համար ծախսված գումարը, սահմանված կարգի համաձայն, հայտնի կլինի միջոցառումն անցկացնելուց հետո մրցույթը շահած կազմակերպության կողմից ներկայացված կատարողական ակտերից:

Քաղաքի տարբեր թաղամասերում և Հայքի հրապարակում նախատեսված տոնական համերգներին, ցուցահանդեսներին մասնակցելու են և մասնակցության ցանկություն են հայտնել քաղաքում գործող գրեթե բոլոր գեղարվեստական կատարողական խմբերը, մի շարք հասարակական կազմակերպություններ, մշակութային հիմնարկներ, անհատ ստեղծագործողներ և անհատ կատարողներ: Մերժվելու են այն կատարումները, որոնք չեն համապատասխանի անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին»:

Քաղաքապետի պատասխանից այնպես է հասկացվում, թե միջոցառման համար արդեն անցկացվել է մրցույթ, և կան հաղթողներ` «Միջոցառումների ծրագրերը, ժամանակացույցը ներկայացված են մրցույթը շահած կազմակերպությանը…», բայց շարունակությունը սրա հակասությունն է` «… մասնակցելու են և մասնակացության ցանկություն են հայտնել քաղաքում գործող գրեթե բոլոր գեղարվեստական կատարողական խմբերը, մի շարք հասարակական կազմակերպություններ, մշակութային հիմնարկներ, անհատ ստեղծագործողներ և անհատ կատարողներ: Մերժվելու են այն կատարումները, որոնք չեն համապատասխանի անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին»:

Անհասկանալի է նաև` ինչպես, ինչ հարաչափերով և ում «ճաշակով» է առաջնորդվելու քաղաքապետարանը «անցկացվող միջոցառումների գեղագիտական ճաշակին չհամապատասխանող» կատարումները մերժելիս: Վերջապես, ինչպե՞ս է հաշվարկվել և բյուջեով հաստատվել նշված 6 մլնը, եթե միջոցառման վերաբերյալ չկա ոչ մի նախնական հաշվարկ:

Ինչ վերաբերում է ակտերին, որոնք իբր հաղթող կազմակերպությունները ներկայացնելու են միջոցառման ավարտին, ապա, ինչպես երևում է քաղաքապետարանի պատասխանին կցված ծրագրից, մասնակիցները համայնքային ենթակայության կամ պետական հիմարկներն են` արվեստի, մշակույթի օջախներ, ուսումնական հաստատություններ, որոնք իրենց գործունեության համար ամսական աշխատավարձ են ստանում համայնքի կամ պետության բյուջեից: Եվ, օրինակ, համայնքային ենթակայության «Հորովել» երգի-պարի համույթն ու Կամերային նվագախումբն այս օրերի տոնական համերգների համար առանձին գումարներ չեն ծախսել երգացանկի, բեմական զգեստների պատրաստման համար, նմանապես` Վանաձորի տիկնիկային թատրոնը` «Հրաշագործ օֆ-օֆը» ցուցադրելու համար:

Կամ` հաղթելու դեպքում ի՞նչ ակտ պետք է ներկայացնի Աբելյանի թատրոնը, եթե «Արքա Լիրի» բեմադրությունը պետպատվերով ներկայացումների շարքում կատարվել է պետության ֆինանսավորմամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում