Նյու Յորքի անշարժ գույքի շուկայում ներկայացվել է ամենաթանկ առաջարկը՝ 130 մլն դոլարով վաճառքի է հանվել առանց ներքին հարդարման առանձնատուն:
Ինչպես հայտնում է Forbes-ը, 5760 քառակուսի մակերեսով հինգհարկանի տունը կառուցվել է 1931թ.՝ որպես River House էլիտար ակումբ: Այն առաջին անգամ է վաճառքի հանվում:
Չնայած տունը լավ վիճակում է, այն վաճառվում է առանց կահույքի, կենցաղային տեխնիկայի ու ինտերիերի: Առանձնատանը հարակից մասում կա այգի, որը ձգվում է մինչև գետափ:
Նշվում է, որ տունը ամենամեծն է Նյու Յորքում, որը հաշվարկված է 1 ընտանիքի համար:














































